«Կասկածներ ունեմ, որ Վարուժանին 2014-ին միտումնավոր թունավորել են». Սյուզաննա Սիմոնյան

«Կանայք հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի ղեկավար Սյուզաննա Սիմոնյանի գրառումը. «Ինձ գուցե ոմանք մեղադրեն այս հայտարարությունն անելու համար, բայց սա իմ անձնական կարծիքն է, իսկ կարծիքս պարտավոր եմ արտահայտել։ Ես կասկածներ ունեմ, որ Վարուժանին 2014 թվականին միտումնավոր թունավորել են։ Եվ քանի որ բժիշկները չեն կարողանում հայտնաբերել նրա հիվանդության բուն պատճառը, ապա կասկածներս ավելի են խորանում և չեմ կարող լռել և չբարձրաձայնել։
2014 թվականին Վարուժանը վատացավ, երբ Հիմնադիրի շենք ֆալաֆելի առաքում պատվիրվեց։ Այդ օրը նա վատացավ և հիվանդանոց տեղափոխվեց, այդ գիշեր տղաներից մեկն էլ էր թեթևակի վատ զգացել գիշերը։ Տղաները եթե ուզեն, կհիշեն այդ օրը։ Այն ժամանակ այդ կասկածը բոլորիս մեջ առաջացավ, բայց հետո անհավատալի թվաց։ Հիմա կարծում եմ, որ կարևոր է, որ քննությունն այդ ուղղությամբ գնա։ Առավել ճշգրիտ պատասխան կարծում եմ՝ միայն արտերկրում կարելի է ստանալ, քանի որ այսքան տարվա մեջ այստեղ չեն կարողանում պարզել պատճառը։ Չեմ կարող վստահ պնդել, որ այդպես է, բայց վստահ պնդում եմ, որ դրանից հետո է Վարուժանը ծանր վիճակում առաջին անգամ հիվանդանոցում հայտնվել։ Բայց քանի տարի մտածել եմ այդ մասին։ Մի՞թե ասածս ֆանտաստիկայի ժանրից է, երբ օրերս էլ Սաակաշվիլու օրգանիզմում ծանր մետաղներ են հայտնաբերվել։ Թող պարզեն, և ես սխալ դուրս գամ»։

«Մի հատ կոմբայն էլ իշխանություններին ենք նվիրելու՝ նստեն, քշելով գնան Ադրբեջան». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4219:54
«Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում. անհասկանալի քայլեր են արվում, որ սրեն կապերը ՌԴ-ի հետ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3719:36
«Փարիզում այցելեցինք ցուցահանդես»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4518:54
«Կոչ ենք անում Վրաստանի պատրիարքարանին չկրկնել Հայ եկեղեցու մոտեցումները և չհետևել նրա օրինակին». Ադրբեջանի ԱԳՆ
9118:12
«Երբ երկրի անվտանգությունը պաշտպանելու հարցում ոչինչ ես, ստիպված քեզ հռչակում ես կուսակրոնության ուխտի պաշտպան»․ Ալիսա Գևորգյան
6117:24
Խուզարկություններ՝ Աբովյանի համայնքապետարանում․ կան ձերբակալվածներ
7917:12
«Եկել ենք մի կետի, երբ մեր կողմից փառաբանված եվրոպական արժեքները պետք է պաշտպանենք հենց եվրոպացիներից»․ Նաիրա Կարապետյան (տեսանյութ)
6317:00
«Փաստաթուղթն իր գործառույթով մոտենում է եկեղեցական կանոնական վարույթի պետական փոխարինմանը»․ Արսեն Բաբայան
6216:42