«Ի՜նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, քանի ցեղասպանները չեն դատապարտվել»․ Ն․ Դիլբարյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «1988 թ. նոյեմբերին ադրբեջանական հրոսակները պետական-քաղաքական աջակցությամբ, ոստիկանական-կուսակցական կազմակերպմամբ Գանձակի հայության ջարդերը սկսեցին՝ բնիկ հայկական տարածքներում էթնիկ զտումների ազեր-թուրքական քաղաքականությունն իրականացնելու ցեղասպանական ծրագիրը վերստին գործի դրվեց: «Կանայք հանուն հայոց հայրենիքի» շարժումն այսօր Գանձակի ցեղասպանական ջարդերի զոհերի ոգեկոչման օրը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի խաչքարերի երրորդությանը՝ ի խոնարհում Գանձակի, Սումգայիթի և Բաքվի ջարդերի զոհ դարձած հայության: Համոզված ենք, որ այսօր առավել քան կարևոր է աշխարհին հիշեցնել, որ ազեր-թուրքական ցեղասպանական քաղաքականությունը երբեք չի դադարել, այսօր էլ այդ նույնը կատարվում է Արցախում, բռնազավթվում են հայկական տարածքները, ոչնչացվում և տեղահանվում է հայ բնակչությունը: Այսօր արդեն ոչ միայն Գանձակում, Բաքվում, Շահումյանում, Գետաշենում, այլև Հադրութում և Շուշիում, Բերձորում և Սուսում, Արիավանում հայեր չեն ապրում՝ թիրախում մյուս հայկական բանկավայրեն են: Ի՜նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսք գնում, քանի ցեղասպանները չեն դատապարտվել և պատժամիջոցների ենթարկվել, ոչ մի խաղաղություն տարածաշրջանում չի հաստատվի»:

«Սա հրապարակային սադիզմ է, որից չի խորշում Փաշինյանը»․ Ժաննա Ալեքսանյան
2823:12
«Սպորտաշխարհից զրո արձագանք․ հիմա դուք ի՞նչ երեսով եք ձեր մեդալների երեսին նայում»․ Արմեն Հովհասափյան
4122:36
Ղազախստանի Սահմանադրական դատարանը զրոյացրել է Տոկաևի նախագահական ժամկետը
8422:31
«Ծառուկյանին գետնին պառկացնելն ուղղակի «աբիժնիկության» ու վախերի մասին է»․ Ռուբեն Մխիթարյան
4222:24
«Լիբանանի հետ բանակցությունները կվերսկսվեն հաջորդ շաբաթ Հռոմում»․ Գիդեոն Սաար
7722:22
«Դատարանը ձեռնասուն կամակատար է դարձել․ սա քաղաքական հաշվեհարդար է»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
5220:36
«Սա ուղիղ հանձնարարական է, հրապարակային հնչել է, և դրա արդյունքը հիմա տեսնում ենք»․ Երեմ Սարգսյան (տեսանյութ)
6820:00
Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց
5719:42