«Սպորտաշխարհից զրո արձագանք․ հիմա դուք ի՞նչ երեսով եք ձեր մեդալների երեսին նայում»․ Արմեն Հովհասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անցավ ևս մեկ օր՝ սպորտային աշխարհից զրո արձագանք Ծառուկյանի շուրջ ընթացող ապօրինությունների հետ կապված։ Ոչ մի գնահատական ու դատապարտող ռեակցիա սպորտը 20 տարուց ավել կոորդինացնող անձի մասին, ում օրոք տվյալ պերսոնաժները հասել են իրենց սպորտային բարձունքներին և որպես սպորտսմեն կայացել։ Այլ կերպ ասած՝ իրանց համար սպորտի ուղին Ծառուկյանն է բացել, հնարավորություն ու պայման ապահովել:
Հիմա դուք ի՞նչ երեսով եք ձեր ֆոտարխիվներն ու հաղթանակած մեդալների երեսին նայում, որոնց հասել եք նույն Ծառուկյանի անմիջական ներդրման ու ուղղակի աջակցությամբ։
Ես չեմ խորշի, կարող եմ կոնկրետ անուններ հնչեցնել․ ասենք Ալեքսանյան Արթուրը, Ամոյան Մալխասը (նաև Ռոմանը), ծանրամարտի տղերքը՝ Ալավերդյան Փաշիկի թամադությամբ, Ավդալյան Նազիկն ու Խուրշուդյան Հռիփսիկը բան չունե՞ն ասելու։ Հիմի ինչ կատարվում է, ձեր գաղափարով, նորմա՞լ է։
Էն որ օդանավակայանում Ծառուկյանն օդ էր թռցնում, դափնեպսակը վզներիցդ կախում, տուն կամ մեքենա նվիրում, էն ժամանակ ինքը «Թագավորն» էր, հիմա դարձել ա «փողեր լվացո՞ղ կամ որսագո՞ղ»։
Դե ուրեմն՝ սինխրոն ծափ տվեք, բայց անպայման հիշեք, որ մարդու մի քանի հազարամյա պատմության մեջ ոչ մի իշխանություն, առավել ևս բռնապետական, հավերժ չի:
Ձեր ընտրությունն ա»:

«Խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում ավելի են մեծանալու Ադրբեջանի տարածքային հավակնությունները». Արա Պողոսյան
9011:00
ԱՄՆ-ն հարվածել է Իրանում գտնվող ավելի քան 300 թիրախների
17409:57
«Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակ է մինչև ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում միջամտության դադարեցումը». ԻՀՊԿ ՌԾՈՒ
17809:30
«Բռնակալները ժողովրդի անունից են հանդես գալիս»․ Ստեփան Դանիելյան
17303:06
Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին
344Երեկ, 22:18
«Վարչական ռեսուրսի չարաշահում եղել է, իշխանության կողմից ատելության խոսք տարածվել է. ՍԴ որոշմամբ սա արձանագրվել է»․ Արամ Վարդևանյան
201Երեկ, 21:36
«Արդյո՞ք Արամ Վեհափառը կարտահայտվի Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին»․ Հակոբ Բադալյան
199Երեկ, 21:12
«Կապիտուլյանտը օտարերկրյա «կլյաուզնիկներին» օգտագործում է իր շահերի ու ցանկությունների համար»․ Գագիկ Համբարյան
184Երեկ, 20:06