Զելենսկին շնորհակալություն է հայտնել Կանադային 900 միլիոն դոլար օգնության համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ և շնորհակալություն հայտնել նրան 900 միլիոն դոլարի նոր աջակցության փաթեթի համար, հաղորդում է BBC-ն։
«Ես շատ շնորհակալ եմ Կանադային նոր աջակցության փաթեթի համար՝ շատ հզոր 900 միլիոն դոլարի փաթեթի համար։ Առաջին հերթին մենք հանձնառու ենք մեր օդային պաշտպանության հնարավորությունները մեծացնելուն։ Կյանքերի պաշտպանությունը գերակա է, և ռուսական հարվածները բալիստիկ և այլ հրթիռներով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն են, որի դեմ պետք է համատեղ պայքարել մեր գործընկերների հետ։ Ես շնորհակալ եմ Կանադային և անձամբ քեզ, Մարկ, սա հասկանալու համար», - գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։
Ըստ Ուկրաինայի առաջնորդի՝ երկու երկրների միջև պատրաստվում է նաև անօդաչու թռչող սարքերի մասին համաձայնագիր։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
88716.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
82615.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
60114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
131513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
64112.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
167910.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
182809.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76509.11.2026, 15:18