«Սա ուղիղ հանձնարարական է, հրապարակային հնչել է, և դրա արդյունքը հիմա տեսնում ենք»․ Երեմ Սարգսյան

«Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ 2 ամիս կալանքի մասով, նաև հաստատեց ձերբակալման իրավաչափությունը, այն դեպքում, երբ դատարանում իրավաչափության մասին քննարկում չի եղել, ո՛չ դատավորն է հարցեր տվել, ո՛չ կողմեր են կարծիք հայտնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշմանը։
«Կարծեք թե որոշումը գրված-պատրաստ էր, պետք էր հստակ ձևակերպումներ տալ, ձևական կողմն ապահովել։ Դատավորը մի հարց չի տվել, այսինքն՝ որևէ հանգամանք չհետաքրքրեց դատավորին, որ հարցեր տար, թե կողմերը ինչ կասեին, քննիչն ինչ կասեր, փաստաբաններն ինչ կասին այդ հանգամանքի մասին, սպասում էր պրոցեսը երբ կավարտվի, և այդ որոշումը կայացվի»,- նշեց Երեմյանը՝ հավելելով, որ այս որոշումն անակնկալ չէր։
«Սա ուղիղ հանձնարարական է, հրապարակային հնչել է, և դրա արդյունքը հիմա մենք տեսնում ենք»,- ընդգծեց փաստաբանը։
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Ծառուկյանը ձերբակալվել է:

«Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը»․ Էդուարդ Շարմազանով
209:42
Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն
4109:06
«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
320Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
192Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
222Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
227Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
187Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
16929.08.2026, 23:48