«Պետությունը հիշում է, որ վայրի կենդանիներին չի կարելի տանը պահել, միայն` երբ տերը խանգարում է». Լիաննա Խաչատրյան

Լրագրող Լիաննա Խաչատրյանը գրել է. «Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ են ուզում մարդիկ կենդանապաշտպաններից։ Ենթադրում եմ՝ Հայաստանում սեփական գազանանոցն ունենալն առանց լիցենզիայի պիտի որ արգելված լինի։ Տանը վտանգավոր վայրի կենդանի պահելը պիտի որ արգելված լինի։
Կենդանապաշտպանները ի՞նչ պիտի ասեն։ Վայ, հետ տարեք առյուծներին նախկին փոքր վանդակներ և Չուչելաստա՞ն: Եվ այո, հրավիրում եմ բոլորի ուշադրությունն այն հանգամանքին, որ Հայաստանում վայրի կենդանի լավ քնեցնող չկա։ Ով գիտի դեռ երկար չի լինելու, որովհետև վայրի բնության հետ գործը մեր երկրում անշնորհակալ գործ է։ Եվ այո, առյուծին տեղափոխում են պոչից քարշ տալով, որովհետև նորմալ, սովորած համապատասխան ջոկատներ չկան։
Ինչպես նաև եկեք ֆիքսենք, որ պետությունը հիշում է, որ վայրի կենդանիներին չի կարելի տան դեկորացիայի նման պահել ճաղավանդակներում, միայն այն դեպքում, երբ տերը խանգարում է։ Իսկ տարբեր մարզերում, տարբեր մարդկանց կողմից տարիներով կտտանքների ենթարկելով պահվում են վայրի կենդանիներ և նրանցով ոչ ոք փաստացի չի զբաղվում»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
147720.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
76719.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
85418.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
93516.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
103814.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
105713.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123310.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
134507.10.2026, 01:06