«Սա կոտորած է, և այն պետք է դադարեցվի». Թրամփը` Ուկրաինայում պատերազմի մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր համար դժվար է նայել Ուկրաինայում մարտական գործողությունների լուսանկարներին, որոնք իրեն ցույց են տալիս վարչակազմի պաշտոնյաները: Թրամփի հայտարարությունը հնչել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
«Ամսական 30,000 մարդ՝ նրանք մահացած են: Նրանք իրենց ծնողներին թողնում են Ուկրաինայում, Ռուսաստանում, իսկ մեկ շաբաթ անց՝ մահացած: Սա խելագարություն է: Սա մեզ չի վերաբերում, սա շատ հեռու է, բայց վերաբերում է Եվրոպային: Մեր միջև օվկիանոս կա: Ես պարզապես չեմ կարողանում հանդուրժել այն, ինչ կատարվում է: Ես տեսել եմ լուսանկարներ ռազմաճակատից... Սա անօդաչուների պատերազմ է, սա անօդաչուների պատերազմ է: Սա բոլորովին նոր տեխնոլոգիա է... Բայց ես ուզում եմ ասել. «Մի՛ ուղարկիր ինձ դրանք (լուսանկարները)»: Փիթը (Հեգսեթ, պաշտպանության նախարար) դրանք ուղարկում է ինձ, և ես ասում եմ. «Փիթ, գիտես, սա չի օգնում»: Ես երբեք նման բան չեմ տեսել: Սա կոտորած է, և այն պետք է դադարեցվի», - ասել է Թրամփը։
Ավելին, ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ թե՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնառու են համաձայնության հասնելուն։ Նա նաև ասել է, որ շատ լավ զրույցներ է ունեցել թե՛ Զելենսկու, թե՛ Պուտինի հետ։
Թրամփի և Զելենսկու հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։

«Ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացին ենթարկվել է խոշտանգման»․ Աշոտ Սիմոնյան (լուսանկար)
015:54
«Հովհաննավանքը բռնազավթված է կարգալույծ հոգևորականի կողմից»․ Արագածոտնի թեմ
2015:42
«Շուշիի յուրաքանչյուր ոչնչացված գերեզման վկայում է ոչ թե պատմության ավարտի, այլ այն ջնջելու փորձի մասին»․ ԴՕԿ
3315:24
Ժամանակավորապես փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
3515:18
«Մարզադպրոցի տնօրենը չի կարողանում պարզաբանել՝ ինչ իրավունքով է քաղաքական հետապնդում սկսել մարզչի նկատմամբ»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
5814:06
«Ահա և վերջ. հրաժարվեցի ՀՀ անձնագրից»․ Նորատ Տեր-Գրիգորյանց
7213:48
«Ո՞վ ա մտածել, որ հնարավոր ա չարած աշխատանքն ԱԲ-ով փակել». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7512:36
«Տեսագրության մեջ տարածվող տեղեկություններն արդյունք են համակարգչային պարզ համադրման»․ Ստեփան Ասատրյան
7512:18