Բաքուն Ֆրանսիայի ընդունած բանաձևը «սադրիչ» է որակել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված «հակաադրբեջանական սադրիչ» բանաձևը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Մեկնաբանության մեջ նշվում է, որ 2022 թվականի նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Ադրբեջանի դեմ ընդունված՝ ստով և զրպարտությամբ լի բանաձևը այդ երկրի հերթական սադրանքն է Ադրբեջանի դեմ:
«Բանաձևը նպատակ ունի վնաս հասցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։ Այս բանաձևը, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ևս մեկ անգամ ակնհայտորեն ցույց է տալիս Ֆրանսիայի կողմնակալ քաղաքական դիրքորոշումը, որն այդպիսով չի կարող լինել չեզոք և արդար միջնորդ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունում։

«Թրամփը համաձայն է Կիևին Patriot հրթիռների արտադրության լիցենզիա տրամադրել»․ Զելենսկի
7009:51
Ինչ ունեցվածք ունի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
5809:12
Ովքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներ. ՔՊ-ում թեժ պայքար է. «Ժողովուրդ»
6609:00
«ՀՀ իրավապահներն իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով բացել հեռախոսը». Արթուր Ղամբարյան
17301:06
«ԵՄ-ն նույնիսկ ՀՀ-ին ասոցիատիվ անդամության հեռանկար չի խոստացել». Էդուարդ Շարմազանով
210Երեկ, 20:36
Վաշինգթոնում մեկնարկել են Թրամփի և Զելենսկու գաղտնի բանակցությունները
577Երեկ, 19:03
«Հորմուզի նեղուցը գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ»․ Թրամփ
582Երեկ, 18:39
«ԿՀՎ-ն և «Մոսադը» գործողություն են իրականացնում Մոջթաբա Խամենեիի գտնվելու վայրը պարզելու համար»․ #TheTimes
578Երեկ, 17:57