«Ավերել են պատմական Երևանը, որ փող քերեն». Նարինե Մկրտչյան
![]() 211 Ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ., 10:00 Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանն իշխանությունները համարել են «փողի վրա նստած» մայրաքաղաք։ Դրա համար ավերել են պատմական Երևանը, որ փող քերեն, ծառազրկել են Երևանը, որ փող աճեցնեն տապալված ծառերի տեղ: Նոր իշխանությունները նախկինների հանգույն Երևանը ևս դիտարկում են որպես «փողի վրա նստած մայրաքաղաք»։ 2018թ․ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, «Նոր Հայաստանին՝ նոր տոնածառ» կարգախոսն իրագործելու համար քաղաքային բյուջեից 600 մլն դրամ հատկացրեց մայրաքաղաքի գլխավոր տոնածառի և տոնական լուսավորության համար։ Նոր Հայաստանն արագորեն վերադարձավ հնին, և ընդամենը չորս տարի առաջ գնված տոնածառն ու Ամանորի լուսավորությունը չգոհացրեցին Երևանի այսօրվա քաղաքային իշխանությանը, որը որոշել է բարձրացնել խաղադրույքները՝ այս Ամանորին լուսավորությանը հատկացնելով 650 հազար դոլար։ Այդ գումարը ծախսելու համար Երևանի ամենագեղեցիկ, գողտրիկ ճարտարապետական կառույցը՝ ՀՀ կառավարության շենքը, ենթարկվեց սադիստական վայրագությունների՝ Երևանի սիրտը սկսեցին անխնա մեխապատել։ Իհարկե, երբ ոչինչ չես կարողանում ստեղծել, ավերելն ավելի դյուրին է։ Հայկական տարածքներն անվրդով թշնամու հանձնելուց մինչև թամանյանական ճարտարապետության հանդեպ վայրագություններ ընդամենը երկու տարի էր պետք։ Ես եղել եմ աշխարհի բազմաթիվ մայրաքաղաքներում, տեսել եմ հոյակերտ կառույցներ, հրապարակներ, սակայն Երևանի Հանրապետության Հրապարակն անկրկնելի է։ Հանրապետության Հրապարակն այնքան գեղեցիկ է, որ այն ավելորդ պաճուճանքներով պարուրելը միայն վատ ճաշակի մասին է խոսում։ Սկանդինավյան մայրաքաղաքներից մեկում՝ Կոպենհագենում, ես երեք տարի անընդմեջ Սուրբ Ծննդյան տոներին տեսել եմ նույն լուսավորությունը, նույն տոնածառը, նույն զարդարանքները, և դրանից անդերսենյան քաղաքն իր հեքիաթը բնավ չէր կորցնում; Համոզված եմ՝ հիմա էլ այնտեղ Ծննդյան տոների նույն զարդարանքներն են լինելու։ Երևանն ավերել և ավերում են նեղ, սահմանափակ մտածելակերպով և երևակայության պակասով, մայրաքաղաքը «փողի վրա նստած» համարող, անսիրտ, անհոգի իշխանությունները։ 2022թ․ տարեմուտի և 2023թ․ Ամանորի Երևանն այս անգամ էլ զոհաբերվում է Տիգրան Ավինյանի անզուսպ ընտրարշավին։ Ա՜խ, Երևան»։ Աղբյուրը` Նարինե Մկրտչյան |
«Ոչ թե քաղաքացիական հասարակություն ենք, այլ համազգային «խորհրդատուների գիլդիա»»․ Դավիթ Անանյան
1802:06«Մե՛կ էրդողանի ոտքերն է ընկնում, մե՛կ Ալիևի և մե՛կ էլ Թրամփի քղանցքը լիզում»․ Լևոն Ջավախյան
8901:06«Լիահույս եմ՝ դատավորը հավատարիմ կմնա իր խղճին և կառաջնորդվի իրավունքի գերակայությամբ»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
9500:48Գազայի հատվածը կկառավարի 15 տեխնոկրատներից բաղկացած կոմիտեն
15900:24Իռլանդիան բացեց խաղի հաշիվը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
11200:24«ՀԷՑ-ի անվտանգությունից այստեղ մարդիկ կային, եկել էին գույքագրեն՝ ովքեր են եկել»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
13000:00«Ջալալ Հարությունյանի դատավճռի կատարման կարգադրությունն անհետ կորել է»․ ԶԼՄ
190Երեկ, 23:18«Ինչքան կոպիտ ես ԱԲ-ի հետ խոսում, այնքան լավ է պատասխանում». Սամվել Մարտիրոսյան
106Երեկ, 23:12