«Պետք է փակել Նիկոլ Փաշինյանի ճանապարհը»․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Պետք է փակել ազգակործան պատուհասի ճանապարհը, որ բաց լինեն մյուս ճանապարհները
- Ադրբեջանը կայացած բռնապետություն է։ Այդ երկրում ազատ քաղաքացիներ, քաղաքացիական հասարակության ֆունկցիոնալ ինստիտուտներ, քաղաքացիական, այդ թվում բնապահպանական ակտիվիստներ ֆիզիկապես գոյություն չունեն։
- Արցախի օկուպացված տարածքներում, այդ թվում Շուշի քաղաքում, Ադրբեջանի կողմից բնակեցում դեռ չի իրականացվել։ Այդ տարածքներում տեղաբաշխված են միայն զինվորականներ կամ պետական այլ ծառայություններ։
- Ճանապարհի այն հատվածը, որտեղից փակել են ադրբեջանցիները, գտնվում են Անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հենակետեր։ Առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության ոչ ոք չի կարող դուրս գալ այդ տարածքից և հայտնվել խաղաղապահների պատասխանատվության գոտում։
- Հայաստանն Արցախին կապող ճանապարհը փակվել է Ադրբեջանի կողմից՝ պետական մակարդակով ։
- Այս սադրանքի նպատակը նախադեպի ստեղծումն է, որը հետագայում կարող է ունենալ այլ ավելի վատ դրսևորումներ։
- Հայաստանի ոչ մի պաշտոնյա այս սադրանքին չի անդրադարձել։
- Ամբողջ օրը բաց է եղել Երևանի կենտրոնում կառավարական ամառանոցից դեպի կառավարական շենք տանող ճանապարհը, դրա համար Նիկոլ Փաշինյանն անհանգստություն չունի։
- Պետք է փակել ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետևանքով հայ ժողովրդի օրինական իշխանությունը զավթաց, հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամու՝ Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։ Նա հետևողականորեն կործանում է մեր երկիրը»:

«Մարզային տրանսպորտի մուտքը Երևան սահմանափակելով՝ քաղաքացիների համար ստեղծվելու են նոր խնդիրներ»․ Մեսրոպ Առաքելյան
914:36
«Գյուղերում մարդիկ բաներ են պատմում՝ գետինն եմ մտնում». Նիկոլ Փաշինյան
5713:00
«Մարզերից Երևան գալը դառնում է ավելի թանկ ու բարդ»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
6012:06
«Նարեկ-Երևան երթուղու վարորդներն ուղեվարձի համար տարբեր գին են պահանջում»․ Արփինե Խաչատրյան
7811:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8708:24
«Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս». Լիլիթ Գալստյան
13400:36
«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան
13700:06
«Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից»». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
165Երեկ, 22:42