«Մարզային տրանսպորտի մուտքը Երևան սահմանափակելով՝ քաղաքացիների համար ստեղծվելու են նոր խնդիրներ»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարզային տրանսպորտի մուտքը Երևան սահմանափակելով՝ մայրաքաղաքի խցանումների խնդիրը ոչ միայն չի լուծվելու, այլև քաղաքացիների համար ստեղծվելու են նոր խնդիրներ՝ հանրային տրանսպորտի գերծանրաբեռնվածություն, ճանապարհին ավելի շատ ժամանակ անցկացնելու անհրաժեշտություն և տրանսպորտային ծախսերի ավելացում։
Առավել ևս, պետք է հաշվի առնել, որ մարզերից Երևան եկող տրանսպորտից մեծապես օգտվում են ուսանողները, աշխատողները և համեմատաբար ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները։ Մարզային տրանսպորտը Երևան չթողնելու դեպքում նրանք ստիպված են լինելու ճանապարհի մի հատվածը հաղթահարել մեկ տրանսպորտային միջոցով, ապա՝ Երևանում, օգտվել մեկ այլ տրանսպորտից։ Այսինքն՝ նրանց համար ստեղծվելու է ոչ միայն լրացուցիչ ժամանակային, այլև ֆինանսական ծանրաբեռնվածություն։
Կես միլիոնից ավելի ավտոմեքենաների առկայության պայմաններում մի քանի հարյուր մարզային մեքենաների մուտքը սահմանափակելով՝ կարծել, թե դրանով հնարավոր է լուծել Երևանի խցանումների խնդիրը, առնվազն անհեռատես մոտեցում է։
Իսկ խցանումների խնդիրը գրագետ լուծումներ ունի, բայց այն վերջնականորեն չի կարգավորվում, որովհետև կա մեկ հիմնավոր պատճառ․ քաղաքային կառավարումը տապալած իշխանությունը»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
508:18
«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
9503:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
17200:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
10800:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
120Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
103Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
120Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
107Երեկ, 18:00