Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Դաշնակցական ու Հանրապետական տնօրենը չի հիմարագույն դասագրքեր տպելու մեղավորը»․ Արամ Գևորգյան

«Դաշնակցական ու Հանրապետական տնօրենը չի հիմարագույն դասագրքեր տպելու մեղավորը»․ Արամ Գևորգյան
36
Այսօր, 14:48

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «8 տարի ա իրանք տնօրեններ են նշանակում ու հանում, կրթության մաման լացացնում, դասագրքերի հերն անիծում, կրթության հայցեակարգը Սահմանադրության օրը գցում, բայց հենց հայ աշակերտները PISA թեստավորումից խայտառակ արդյունքներ են ստանում, ո՞վ է մեղավոր դառնում, ճիշտ ա՝ նախկինները՝ դաշնակցական ու հանրապետական տնօրենները։ Նրանց անմիջապես պետք է ազատել աշխատանքից։
Ողորմելի աստիճան խնդալու են սրանք։ Ձեր տգետ կառավարման հետևանքն ա, որ էսօր սենց խայտառակ վիճակում ենք։ Ձեր համակիր անգրագետ բլոգերներին աստղ սարքելու հետևանքն ա, որ հայ աշակերտը մնում ա նման անգրագետ մթնոլորտում։ Ձեր ստեղծած կրթական մոդելի արդյունքն ա, որ երեխան չի կարողանում գիտելիք ստանա, փոխարենը դաս սովորելու պրոցեսը հնարավորինս սարքում եք տհաճ, անհրապույր ու հոգնեցնող։
Դաշնակցական ու հանրապետական տնօրենը չի հիմարագույն դասագրքեր տպելու մեղավորը։ Կամ շատ հեռու մի գնացեք. քաղաքականության մեջ թաթախված ու իր գործը մոռացած մի տնօրենի էլ դուք խրախուսեցիք, տարաք ձեր թիմ ու պատգամավոր սարքեցիք։ Հիմա ինչի՞ց եք դժգոհում։ Թե՞ պետք ա ձեր թայֆից լինի, որ ընդունեք։
Ու մենակ դպրոցներում չի։ նիկոլի ենթակայության տակ գտնվող ցանկացած պետական հաստատությունում միջազգային թեստավորում արեք, «մասնագետների» 90%-ը կկտրվի։ Էն 10 տոկոսն էլ նախկիններից մնացած էն կադրերն են, որոնց աշխատանքի վրա էտ ձրիակերների որջերը շարունակում են գոյատևել։
նիկոլ, դու ես էս ազգի, էս երկրի բոլոր խնդիրների թիվ մեկ մեղավորն ու պատճառը։ Դու ու քո կանտոռաներն են PISA թեստավորումից կտրվել, ոչ թե հայ աշակերտը։ Դու ու քո ձրիակերների թայֆեն եք մեղավոր, որ էսօր հայ երեխան ավելի անգրագետ ա մեծանում, քան նախկինում։ Տեսնում ա, թե անգրագետ մուտիլովչիկները ոնց են պաշտոն ստանում, դղյակի տեր դառնում ու միլիոնների տեր դառնում։ Է ինչի՞ պիտի սովորի։ Հենա ձեր օրինակն աչքի առաջ ա. որքան տգետ, այնքան պաշտոնը բարձր։
հ.գ. նկարում քաղաքականությունից հեռու և ուսման մեջ խորացած դպրոցականներ են...»։

Դպրոցականները՝ ՔՊ շապիկով
Դպրոցականները՝ ՔՊ շապիկով
Աղբյուրը`   Արամ Գևորգյան