«Հութիները վերահսկողության տակ են վերցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող կղզին»․ #Reuters

Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) զինված կազմավորումները վերահսկողության տակ են վերցրել ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող Պերիմ կղզին։ Այս մասին Reuters-ին հայտնել են Եմենի կառավարության չորս աղբյուրները։ Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող և միջազգայնորեն ճանաչված Եմենի կառավարությունից երկու աղբյուր հայտնել էին, որ կառավարական ուժերը դուրս են եկել Պերիմից, իսկ հութիները գրավել են նաև Կարմիր ծովի ափին գտնվող Զուբաբ քաղաքը, որը գտնվում է կղզու դիմաց։
Կառավարական ուժերը հայտարարել են, որ զենք և ավիացիա կտեղակայեն՝ ռազմավարական նշանակություն ունեցող շրջաններում հութիական զինյալների ցանկացած տեղաշարժ կանխելու համար, այդ թվում՝ դեպի ափամերձ Մոխա քաղաք տանող ճանապարհին, որը զինված խմբավորումը գրավել էր նախօրեին։
Եմենում իրավիճակը կտրուկ սրվել է սեպտեմբերի սկզբին, երբ երկրի հարավ-արևմուտքում Եմենի ապստամբական շարժումը անցել է հարձակման։ Ցամաքային հարձակմանը զուգահեռ՝ հութիները հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ են սկսել հասցնել Կարմիր ծովի առափնյա շրջաններին և Թաիզ քաղաքի շրջակայքին՝ նպատակ ունենալով կտրել դեպի Մոխա տանող ճանապարհները և առաջ շարժվել դեպի ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հարակից շրջաններ։

«Սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք»․ Սամվել դպիր Գրիգորյան
3813:24
«Հայաստանի դեմ այս երկրների IP-ներից DDOS հարձակումներ են գալիս»․ Սամվել Հայրապետյան
5713:06
«Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ՝ Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան
7112:12
«Իրավական լուրջ պատասխանատվությունից չի խուսափելու հանցագործը»․ Նաիրի Հոխիկյան
6911:48
Ֆրանսիայում փոթորկի պատճառով ավելի քան 160 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության
14511:42
Մահացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին
15111:36
«Դատարանները հաստատել են, որ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից»․ Արա Զոհրաբյան
6010:48
Դատարանը կարճել է Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցերով գործերի վարույթները
6810:04