«Հայաստանում սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները»․ Վարդան Ոսկանյան

143
Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2026 թ., 14:42
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի ամենամեծ չարիքներից մեկն այն է, որ սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները։
Երբ ասում եմ՝ ազնվական, մի հասկացեք կոնկրետ դասակարգային կամ այլ խոսքերով՝ իշխանական տներից ծագումը, այդպիսիք մեզանում մոնղոլներից և թուրքմենական ցեղերի արշավանքներից հետո արդեն իսկ գրեթե վերացել էին, խոսքը բարոյական մակարդակում ազնվական լինելու մասին է, իրական արժեքներ դավանելու, արժանապատվություն ու սկզբունքներ ունենալու մասին, մարդկայնորեն օրինակելի լինելու վերաբերյալ։
Հենց նման ազնվական մարդկանց պակասությունն է, որ ստեղծում է նպաստավոր պայմաններ մեր հասարակության մեջ լայն իմաստով ստորաքարշության, պատեհապաշտության և հոգով ստրկության ծաղկման և բարգավաճման համար»։
Աղբյուրը` Վարդան Ոսկանյան

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
508:18
«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
9503:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
17200:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
10800:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
120Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
103Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
120Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
107Երեկ, 18:00