«Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են». Արեգնազ Մանուկյան
![]() 1484 Երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ., 15:30 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի գրառումը. «Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են Այսօր լրահոսում գրեթե միաժամանակ երկու տեղեկություն հայտնվեց։ «Մանկական եվրոտեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15․00-ից, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Մյուս լուրը հետևյալն էր․ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագրի համաձայն՝ անցկացվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։ Եվ այսպես, Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են։ Մեկը պատրաստվում է պատերազմի, իսկ մյուսը՝ տոնակատարության։ Նիկոլենք այս տարի առանձնահատուկ էնտուզիազմով են տոնում 44-օրյա պատերազմում, 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանական մյուս հարձակումների արդյունքում մեր ունեցած մարդկային ու տարածքային կորուստները։ Երկուսն էլ սինքրոնացված են աշխատում։ Որքան իրական է դառնում նոր պատերազմը, այնքան Նիկոլն ուզում է ճոխ լուսավորությամբ կուրացնել մարդկանց ու բթացնել նրանց զգոնությունը։ Նիկոլենք առաջարկում են չնկատել թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որոնք մեր դեմ պատերազմելու նախապատրաստական աշխատանքներն են։ Նիկոլենք առաջարկում են ուշադրություն դարձնել ոչ թե սահմանին, այլ՝ Երևանի Հանրապետության հրապարակի լույսերին։ Նիկոլենք առաջարկում են հպարտ քաղաքացուն ոչնչանալ տոնական լույսերի ներքո»։ Աղբյուրը` Արեգնազ Մանուկյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
