Հայկական դրամն աճի տեմպերով աշխարհում առաջատար է դարձել ռուսների ներհոսքի շնորհիվ. #Bloomberg

Հայաստանի, Վրաստանի և Տաջիկստանի ազգային արժույթներն այս տարի դոլարի նկատմամբ ամրապնդման առաջատարներn էին։ Դա պայմանավորված է հազարավոր ռուսների ներհոսքով այս երկրներ։
2022 թվականի սկզբից հայկական դրամը դոլարի նկատմամբ արժ7որվել է ավելի քան 22%-ով և դարձել համաշխարհային արժույթների առաջատարը, գրում է Bloomberg-ը։ Վրացական լարին այս տարի թանկացել է 16%-ով, իսկ տաջիկական սոմոնին՝ 10%-ով։
Գործակալության տվյալներով՝ փետրվարից այս երկրներում բնակություն են հաստատել տասնյակ հազարավոր ՌԴ քաղաքացիներ։
Տարեսկզբից Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան դրամական փոխանցումներն աճել են 5 անգամ՝ հասնելով ավելի քան 1,75 միլիարդ դոլարի, ասվում է երկրի Ազգային բանկի զեկույցից։ Հայաստանի ֆինանսական կարգավորիչի տվյալներով՝ 2022 թվականի առաջին 10 ամիսներին Հայաստան կատարվող փոխանցումները կազմել են 2,8 մլրդ դոլար՝ գրեթե 4 անգամ ավելի, քան նախորդ տարի։
Տաջիկստանում արձանագրվել է նաև Ռուսաստանի Դաշնությունից դրամական փոխանցումների աճ՝ առաջին կիսամյակում այն եղել է առնվազն 50 տոկոս։
Հոկտեմբերի սկզբին Forbes ամսագիրը հայտնել էր, որ սեպտեմբերի 21-ից մոտ 700 հազար մարդ լքել է Ռուսաստանը։ Սակայն ավելի ուշ Կրեմլը հայտարարեց, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ինքը ստույգ թվեր չունի, սակայն նշված տվյալները, ըստ նրա, հեռու են իրականությունից։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
395Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
165Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
200Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
24305.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
22605.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
50702.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
50302.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
46802.10.2026, 13:06