Պուտինի հրամանագրից հետո նավթի գինն սկսել է աճել

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,86%-ով՝ հասնելով 85,48 դոլարի՝ մեկ բարելի դիմաց՝ Երևանի ժամանակով 20:31-ի առքուվաճառքի տվյալներով։
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի փետրվարյան մատակարարումների ֆյուչերսների արժեքն աճել է 1,78%-ով՝ հասնելով 80,978 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Նավթի գնանշումներն սկսել են աճել այն լուրերից հետո, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել նավթի գնի առաստաղին պատասխան միջոցների մասին, նշում են ռուսական լրատվամիջոցները։ Հրապարակված հրամանագրից հետևում է, որ օտարերկրյա քաղաքացիներին և ընկերություններին ռուսական նավթի և նավթամթերքի մատակարարումն արգելվում է, եթե պայմանագրերն «ուղղակիորեն կամ անուղղակիորեն նախատեսում են սահմանային գնի ամրագրման մեխանիզմի կիրառում»։ Նավթի մատակարարման արգելքն ուժի մեջ է հրամանագրի՝ ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը նավթամթերքների մատակարարման համար՝ Ռուսաստանի կառավարության կողմից որոշվող օրվանից:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
197Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
151313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96211.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
150911.08.2026, 21:04