Պուտինը հրամանագիր է ստորագրել հատուկ միջոցների մասին՝ ի պատասխան նավթի գների առաստաղի սահմանման

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել հատուկ միջոցների մասին՝ ի պատասխան ռուսական նավթի և նավթամթերքի սահմանային արժեքի ներդրման. համապատասխան փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պորտալում։
«Արգելվում են ռուսական նավթի և նավթամթերքի մատակարարումներն օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց, պայմանով, որ այդ մատակարարումների պայմանագրերն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նախատեսում են գների ամրագրման մեխանիզմի կիրառում: Սահմանված արգելքը վերաբերում է վերջնական գնորդին մատակարարումների բոլոր փուլերին»,- ասված է հրամանագրում։
Գնային առաստաղի ներքո նավթի մատակարարումների արգելքն ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից և գործում է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։ Նավթամթերքի մատակարարման արգելքի ժամկետը կորոշի կառավարությունը։ Պետության ղեկավարը կարող է հատուկ թույլտվություն տալ փաստաթղթով արգելված ռուսական նավթի և նավթամթերքի մատակարարման համար։
Ինչպես անցյալ շաբաթ նշել էր փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, Մոսկվան պատրաստ է ընդունել նավթի արդյունահանման մասնակի կրճատում՝ գնային առաստաղին պատասխան միջոցների շնորհիվ՝ օրական մոտ 500-700 հազար բարելով։ Նրա խոսքով, խոսքն ընդհանուրի 5-7%-ի մասին է։
Դեկտեմբերի 5-ին ուժի մեջ մտան արևմտյան նավթային պատժամիջոցները. Եվրոմիությունը դադարեցրեց ծովով փոխադրվող ռուսական նավթի ընդունումը, և G7 երկրները, Ավստրալիան և ԵՄ-ն դրա համար սահմանեցին ծովային փոխադրումների համար 60 դոլար մեկ բարելի դիմաց:



Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
11722:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
368Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
36014.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
85713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
52712.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
134310.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
149409.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
65209.11.2026, 15:18