ԱՄՆ Քոնգրեսը չի կրճատի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը. Սալիվան

1191
Երկուշաբթի, 09 հունվարի, 2023 թ., 23:18
ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ վարչակազմը չի ակնկալում, որ Քոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ծրագրված պաշտպանական ծախսերի կրճատումները կանդրադառնան Ուկրաինային օգնության վրա։ Սալիվանն ասել է, որ վարչակազմը 37 միլիարդ դոլար էր խնդրում նոր ֆինանսական տարվա համար՝ Կիևին օգնելու նպատակով, սակայն Քոնգրեսն այդ գումարը հասցրեց 45 միլիարդ դոլարի:
«Այս գումարը հատկացվել է»,- ասել է նա։
Սալիվանը հավելել է, որ հավանականություն չի տեսնում, որ գումարը կարող է վերանայվել, և նաև վստահություն է հայտնել, որ նոր Քոնգրեսում օրենսդիրների փոքրամասնությունը չի կարողանա ազդել ամերիկյան օգնության շարունակման վրա։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
42619.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
40919.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
195916.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
146415.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
80914.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
185213.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
82012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
219910.11.2026, 19:37