«Մեկ տարվա ընթացքում ահռելի մեծ վնաս հասցրեց ՀՀ ՄԻՊ-ի ինստիտուտի հեղինակությանը». Արթուր Ղազինյան
![]() 255 Երեքշաբթի, 24 հունվարի, 2023 թ., 16:12 ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ, երբ տիկինն ընտրվում էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, ես դեռ ՀՀ ԱԺ պատգամավոր էի և հնարավորություն ունեցա ԱԺ ամբիոնից արտահայտել մասնագիտական կարծիքս սույն տիկնոջ մասնագիտական որակների վերաբերյալ: Նրան ուղիղ ասեցի, որ ինքը մասնագիտական հանրույթի մոտ չի վայելում հարգանք և չունի հեղինակություն, հետևաբար, նրա ընտրության պարագայում, ՀՀ-ն ոչ միայն չի ունենա իրական մարդու իրավունքների պաշտպան, այլև լուրջ ռիսկ կառաջանա հաստատված բարձր նշաձողի անկման համար։ Հատուկ նշեցի նաև, որ նրա ընտրվելու պարագայում, իշխանությունը կստանա անձնական օգտագործման իրավապաշտպան, իսկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հեղանակությունը մեծ վնաս կկրի: Փաստորեն նույնիսկ դա էլ չստացվեց նրա մոտ: Իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում նա ապացուցեց, որ ես ճիշտ էի. ինքը չունի հեղինակություն, չի վայելում հարգանք մասնագիտական հանրույթի շրջանում, և որ ամենակարևորն է՝ ահռելի մեծ վնաս հասցրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հեղինակությանը: Տեսնենք հաջորդն ում են առաջադրելու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Պետք է պատասխանատվություն ստանձնել ջահել սերնդի զոհաբերման համար ու հեռանալ»․ Լիլիթ Բլեյան (տեսանյութ)
17301:06
«Ինչքան պիտի շեֆիդ լակեյաբար ծառայող լինես ու պլինտուզի մակարդակի ուղեղ ունենաս, որ ծաղրես մայրությունը»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
18900:24
«Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է հռետորաբանական պատերազմը»․ Վարդան Ոսկանյան
166Երեկ, 23:56
Հրապարակվել է ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը
158Երեկ, 23:42
«Նիկոլը չի թաքցնում, որ տանելու է ԿԳԲ-ի պադվալ, սնանկացնի»․ Արգիշտի Կիվիրյան
208Երեկ, 23:36
«Հորմուզի նեղուցին նավերի մոտեցումը կդիտարկվի որպես հակառակորդի հետ համագործակցություն»․ ԻՀՊԿ
206Երեկ, 23:11
«Պատերազմի ագռավն ու պարտություն բերողը հենց ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
184Երեկ, 22:42
Թրամփը խորհրդակցություն է անցկացրել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
217Երեկ, 22:27
