Երևանում 28-ամյա երիտասարդը մահացել է թմրանյութի փաթեթ կուլ տալուց հետո

Այսօր «Արմենիա» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի 28-ամյա բնակիչ Հայկ Բ-ն, որին օրեր առաջ հիվանդանոց էին տեղափոխել պարեկները կասկածելի փաթեթ կուլ տալուց հետո, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Կայքի տեղեկություններով՝ հունվարի 21-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի 28-ամյա բնակիչ Հայկ Բ․-ն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում թմրամիջոց է պահում։
Բաղրամյան պողոտայում պարեկները կանգնեցրել էին Հայկ Բ․-ին։ Վարորդը իջել էր ավտոմեքենայից և ինչ-որ բան կուլ տվել։ Դրանից հետո նրա ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ։
Հիվանդանոցում ընդունարանի բուժանձնակազմը ոստիկաններին էր փոխանցել հագուստի գրպաններից հայտնաբերված իրերը։ Դրանց թվում էր եղել թղթով փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված՝ 0.62 գրամ կշռով։

«Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան
011:18
Հանրապետության երեք մարզերի չորս համայնքներում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ
3911:00
«Պատերազմից վեց տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց մեր երկրում էլի տիրում է ներքին թշնամանքը». Գագիկ Ծառուկյան
3910:48
«Եթե մենք գնում ենք խաղաղության, անհնարին է, որ Ադրբեջանում ունենանք պահվող դատված անձինք». Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
4210:36
«Այս պահին արցախցիները պետք է արժանապատիվ կարողանան տեղավորվել և ապրել ՀՀ-ում». Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
8410:18
«Այն ճաապարհը, որն ընտրել է ՀՀ իշխանությունը և այդ իշխանությանը ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ». Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
6110:06
«Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին». Սոնա Աղեկյան
6109:48
Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից (տեսանյութ)
7709:12