«Նիկոլը հերթական անգամ չի հակադարձելու Ալիևին և չի պաշտպանելու հայ ժողովրդի շահերը»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Եգիպտոսի նախագահի հետ համատեղ ասուլիսում, Ալիևը կրկին ասել է, իբրև Արցախի հարցն արդեն լուծել վերջացրել են և Հայաստանը պետք է կնքի (պարտադրված) «խաղաղության» պայմանագիր:
Եգիպտոսի նախագահը Բաքվից ժամանել է Երևան, և Նիկոլը համարժեք հնարավորություն ունի ուղիղ անդրադառնալու Ալիևի այդ հայտարարությանը:
Արցախի հարցը լուծված չէ այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովրդին դեռևս հնարավորություն չի տրվել իրացնելու իր ինքնորոշման միջազգային իրավունքը (սկզբունքը): Արցախը շարունակում է իր ազատության և ինքնիշխանության համար պայքարը: Հումանիտար աղետի վերածվող 48-օրյա շրջափակումը ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ ի տարբերություն Ալիևի կարծիքի՝ այդ պայքարը չի´ ավարտվել: Աշխարհը դա տեսնում և արձագանքում է Ադրբեջանին ուղղված իր բազմաթիվ կոչերով ու պահանջներով:
Ես վստահ եմ, որ Նիկոլը, հերթական անգամ չի հակադարձելու Ալիևին և չի պաշտպանելու հայ ժողովրդի շահերը: Բայց դա դեռևս ոչինչ չի նշանակում: Հայաստանը վաղուց չունի իր իշխանությունը և այս մասին աշխարհը ևս գիտի...»։

«Ավելի քան 90 հազար քաղաքացիներ վերադարձել են ազատագրված տարածքներ»․ Բայրամով
1212:36
«2018-ին «Ելք»-ի պատգամավորներից մեկը մասնավոր զրույցում ասել էր՝ դուք չեք հասկանում, թե ով է եկել իշխանության»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
5512:06
Ընտրություններից հետո ԱՄՆ-ն կարող է վերսկսել Իրանին ուղղված հարվածները․ #WSJ
7411:54
«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան
5611:30
«Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել»․ Բայրամով
10611:18
«Դու նա վսյակի վրեդ նոր տատու արա, խոսքի՝ Գորիսի կոյուղու հատակագիծը»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
8511:06
«Ինտենսիվ կերպով պետք է աշխատանք տանել Չինաստանի, Իրանի և Հնդկաստանի հետ»․ Արեգ Սավգուլյան
5810:18
«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նոր ալիք է նախապատրաստվում»․ Մարգարիտ Եսայան
6610:06