«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանցի Բահրուզ Սամադովը, որն անցած տարի դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման՝ Հայաստանի օգտին լրտեսություն ու դավաճանություն անելու մեղադրանքով, այսօր ինքնասպանության փորձ է արել։ Ավելի քան մեկ տարի առաջ ես հոդված էի գրել այն մասին, թե ինչպես է խաղաղության մասին իրական խոսույթը լռեցվում Ադրբեջանում։ Անդրադարձել էի նաև Սամադովի թեմային և մեջբերել այն հատվածը, որտեղ նա պատմում է, որ իրեն ֆիզիկապես հարվածել են՝ պարզապես Աստվածաշունչ խնդրելու համար։ «Ամենավատն այն էր, երբ դաժանորեն ծեծեցին միայն այն բանի համար, որ Աստվածաշունչ էի խնդրել։ Ծեծի պահին աղոթում էի Աստծուն և հիշում ինձ համար սիրելի մեկին»։
Հիմա, ինքնասպանության փորձից հետո, ադրբեջանական տելեգրամյան ալիքները նորից արշավ են սկսել Բահրուզ Սամադովի դեմ, հիշել նրա նախկին գրառումները, որտեղ նա փաստացի առաջարկում էր Արցախում չիրագործել էթնիկ զտում։ Սա գրում եմ, որ իմանաք՝ Ադրբեջանում հատուկենտ նման մարդիկ կան, բայց նրանք կամ երկրից դուրս են, կամ բանտում։ Դրա համար էլ իրական խաղաղության մասին զրույց չկա, այլ իմիտացիա, որը վաղ թե ուշ պայթում է, որովհետև տգիտությունը խաղաղություն չէ»։

«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
023:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
1123:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
2123:36
«Թրամփը Զելենսկիին կոչ է արել հանդիպել Պուտինի հետ՝ Մոսկվայում». #Bloomberg
5723:25
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը կարևորել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնումը
3622:54
«Մոսկվան պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Կիևի հետ բանակցությունները, սակայն վերջինս փորձեց հարվածել Մոսկվային». Պուտին
7022:42
«Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի համար»․ Շևցով
8422:36
«Պատերից նկարները կջնջեք․ մեկ է՝ այս մարդիկ հերոսներ են, դուք՝ դավաճան»․ Տիգրան Աբրահամյան
3722:30