Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը

Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը։ Դիմումների ընդունումը կմեկնարկի սեպտեմբերի 27-ին։ Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է աջակցել բարեգործության, մշակույթի և կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերին։ Մրցանակակիրները իրենց նախաձեռնությունների զարգացման համար կստանան մինչև 10 միլիոն ռուբլի նվիրատվություն։ Մրցանակի ժյուրիի նախագահ և խորհրդի ղեկավար Վերոնիկա Զոնաբենդի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է աջակցել այն մարդկանց, որոնք, չնայած դժվարություններին, շարունակում են ստեղծել և զարգացնել նոր գաղափարներ։
«Մեզ համար կարևոր է գտնել նրանց, ովքեր տեսել են մյուս ափը և արդեն կամուրջ են կառուցում դեպի այն, ինչ նախկինում անհնար էր թվում»,- նշել է Զոնաբենդը։ Դիմումների ընդունումը կտևի մինչև նոյեմբերի 27-ը։ Դրանք կգնահատեն 45 մասնագետներ։ Մրցանակը կտրվի երեք անվանակարգում՝ «Կամուրջ դեպի ապագա․ բարեգործություն», «Կամուրջ դեպի ապագա․ կրթություն» և «Կամուրջ դեպի ապագա․ մշակույթ»։

«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
023:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
1123:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
2123:36
«Թրամփը Զելենսկիին կոչ է արել հանդիպել Պուտինի հետ՝ Մոսկվայում». #Bloomberg
5723:25
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը կարևորել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնումը
3622:54
«Մոսկվան պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Կիևի հետ բանակցությունները, սակայն վերջինս փորձեց հարվածել Մոսկվային». Պուտին
7022:42
«Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի համար»․ Շևցով
8422:36
«Պատերից նկարները կջնջեք․ մեկ է՝ այս մարդիկ հերոսներ են, դուք՝ դավաճան»․ Տիգրան Աբրահամյան
3722:30