Ռուսաստանը 50 տարի Եվրոպայում էներգետիկ շուկա կառուցեց, Պուտինը ոչնչացրեց 50 շաբաթում. #Bloomberg

Ռուսաստանը Եվրոպայում կառուցում էր իր էներգետիկ շուկան գրեթե 50 տարի, իսկ նախագահ Պուտինը ոչնչացրեց այն 50 շաբաթից էլ քիչ ժամանակում: Փոխարինող գտնելը գրեթե անհնար կլինի:
Այս մասին ասվում է Bloomberg հրատարակության նյութում։
«Մինչ Ռուսաստանը այլընտրանքային շուկաներ է գտել իր հում նավթի համար, հիմնականում Հնդկաստանում, վերամշակված արտադրանքի և, հավանաբար, ավելի շատ բնական գազի վաճառքին անցումը տարիներ կպահանջի և ահռելի ծախսեր կունենա, եթե առհասարակ, հնարավոր լինի շուկաներ ստեղծել, երբ աշխարհն աստիճանաբար հրաժարվում է հանածո վառելիքից»,- ասվում է «Ռուսաստանը չի կարող փոխարինել Պուտինի կողմից ոչնչացված էներգետիկ շուկան» հոդվածում։
Նշվում է նաև, որ անցյալ տարվա փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ռազմական ներխուժման մեկնարկով եվրոպական շուկան, որ նախկինում կլանում էր օրական գրեթե 2,5 միլիոն բարել նավթ, 1 միլիոն բարել նավթամթերք և 155 միլիարդ խորանարդ մետր բնական գազ տարեկան, գրեթե անհետացավ Ռուսաստանի Դաշնության համար:
«Պուտինի պատերազմն Ուկրաինայում Ռուսաստանին արժեցել է եվրոպական էներգետիկ շուկան: Դրա փոխարինումը հեշտ չի լինի: Ինչ մերձեցման էլ որ ի վերջո հասնեն Մոսկվան և Եվրոպան, ռուսները կհաշվարկեն պատերազմի արժեքը գալիք սերունդների համար»,- ասվում է հոդվածում:
Նշվում է, որ գազի հանքավայրերի և խողովակաշարերի հսկայական ցանցը, որի ստեղծումը հարյուր միլիարդավոր դոլարներ է արժեցել 1968 թվականին Ավստրիայի սահմանն առաջին անգամ գազը հատելուց հետո, նետվել է աղբաման։
2017 թվականին հաշվարկվել է, որ միայն Յամալում գազի պաշարների զարգացման համար ներդրվել է 100 միլիարդ դոլար։ Ակնկալվում էր, որ այս ցուցանիշը կկրկնապատկվի մինչև 2025 թվականը։ Այս ներդրումների մեծ մասն այժմ ավելորդ է թվում:
«Power of Siberia» գազատարը, ըստ Bloomberg-ի, վառելիք է տեղափոխում Չինաստան։ Բայց այս գազը գալիս է Յամալի հանքավայրերից հարավ գտնվող նոր հանքավայրերից: Ռուսական պետական գազային հսկա OAO «Գազպրոմը» գազատարի և հարակից գազի հանքավայրերի պաշտոնական արժեքը գնահատել է 55 միլիարդ դոլար:
Բացի այդ, հայտնի չէ, թե որքան ռուսական գազ կգնի Չինաստանը։ Թեև նրա էներգետիկ կարիքները հսկայական են, շուկայի փորձագետներն ասում են, որ այն զգուշանալու է կրկնել որոշ եվրոպական երկրների սխալները՝ չափազանց կախվածության մեջ լինել Մոսկվայից:
Ռուսաստանը, ինչպես գրում է Bloomberg-ը, ցանկանում էր մատակարարել Հնդկաստանին՝ մեկ այլ արագ զարգացող երկրի, որն ունի հսկայական էներգիայի կարիքներ:
Բայց Հնդկաստան բնական գազի տեղափոխումը նույնիսկ ավելի դժվար կլինի, քան այն Չինաստան հասցնելը: Երթուղին պետք է անցնի աշխարհի ամենաբարձր լեռները կամ անցնի Աֆղանստանով և Պակիստանով: Ցանկացած երթուղի կանցնի մի քանի այլ երկրներով, ինչը շինարարությունն ու շահագործումն ավելի թանկ կդարձնի, քան ընդհանուր սահմաններով երկու պետությունների կապերը:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
42319.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
40619.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
195216.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
146015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
80714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
184813.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
81812.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
219510.11.2026, 19:37