Նեթանյահուն ամեն ինչ կանի, որ Իրանը չկարողանա միջուկային զենք ունենալ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստացել է ամեն բան անել, որպեսզի Թեհրանը չկարողանա միջուկային զենք ունենալ։
«Առաջին տեղում Իրանն է։ Ես՝ որպես Իսրայելի վարչապետ, իմ լիազորությունների շրջանակում ամեն բան կանեմ, որ թույլ չտամ՝ Իրանը միջուկային զինանոց ունենա» - ասել է նա։
Նեթանյահուն նշել է, որ եթե Իրանը միջուկային զենք ունենա, ապա վտանգ կներկայացնի ոչ միայն Իսրայելի, այլև ԱՄՆ-ի համար, իսկ Թեհրանի հետ հարյուրավոր համաձայնագրերի ստորագրումը չի օգնի կանխել այդ սպառնալիքը:
«Միջուկային զենքից հետ պահելու միակ միջոցը Իրանի դեմ կործանարար տնտեսական պատժամիջոցների համադրություն կիրառելն է, բայց ամենակարևորը հուսալի ռազմական սպառնալիքն է»,- ընդգծել է Իսրայելի վարչապետը:
Ինչ վերաբերում է Իրանի Սպահան քաղաքի ռազմական օբյեկտի վրա հարձակմանը, ապա Նեթանյահուն չի հաստատել կամ հերքել Իսրայելի մասնակցությունը։
«Ես երբեք չեմ խոսում կոնկրետ գործողությունների մասին ... Եվ ամեն անգամ, երբ Մերձավոր Արևելքում պայթյուն է լինում, մեղադրում են Իսրայելին կամ նրա վրա բարդում պատասխանատվությունը։ Երբեմն մենք ենք, երբեմն՝ ոչ», - ասել է նա։

«Եթե էս տեմպերով շարունակեք, հասարակությունը սկսելու է կարոտել Ալեն Սիմոնյանին». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
811:42
«Չգիտեմ՝ կռիվն ինչից է սկսվել, տեսել եմ՝ Ղալումյանը շատ արագ մեր շարքերին է մոտենում»․ Վաղինակ Վարդանով (տեսանյութ)
1111:36
«Արի ստեղ, արի տեսնեմ՝ ինչ ես ասում». իրավիճակը կրկին լարվեց (տեսանյութ)
2911:24
«Եթե կարևոր հարցերի շուրջ է, թող իրավիճակը լարվի էլ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4311:18
Ինչպես է ՔՊ-ականը հարվածում ընդդիմադիր պատգամավորներին (տեսանյութ)
4611:12
«Իմ հայերենն իդեալական չէ. արտասանության խնդիրներ ունեմ՝ «ռ» տառը չեմ կարողանում ասել». Ռուբեն Ռուբինյան
4911:06
«Քո հետ եմ, արի՛ ստեղ», «Պատասխա՛ն ես տալու»․ քաշքշուկն ու հրմշտոցը շարունակվեց դահլիճից դուրս (տեսանյութ)
6611:00
ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ)
5610:54