Քալիֆորնիան դարձել է ԱՄՆ-ի 18-րդ նահանգը, որն արգելում է մանկական ամուսնությունները

Սեպտեմբերի 30-ին Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է AB 1267 օրինագիծը, որը սահմանում է 18 տարեկանը որպես նահանգում ամուսնության նվազագույն տարիք՝ առանց բացառությունների։ Մանկական ամուսնությունները դեռևս օրինական են 32 նահանգներում:
Նոր օրենքի համաձայն, որը ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից, Քալիֆորնիայում ամուսնանալու համար մարդիկ պետք է լինեն առնվազն 18 տարեկան:
Նյուսոմն օրենքն անվանել է «Քալիֆորնիայում երեխաներին և անչափահասներին պաշտպանելու վաղուց սպասված միջոց»: Նա օրենքն ստորագրել է Քորթնի Սթեյդենի ներկայությամբ, մի կնոջ, որի ծնողները թույլ են տվել նրան ամուսնանալ 50-ամյա հոլիվուդյան դերասանի հետ, երբ նա 16 տարեկան էր:
Քորթնի Սթեյդենը, որը պայքարում է մանկական ամուսնությունների վերացման համար, փոփոխությունը անվանել է «հաղթանակ» և ասել, որ մանկական ամուսնություններից փրկվածներից երբեք չպետք է սպասել, որ «կկրեն այս բեռը»:
Նահանգապետ Գևին Նյուսոմն ասել է, որ օրենքը վաղուց սպասված էր:
Մոտ մեկ տասնամյակ առաջ մանկական ամուսնությունները դեռևս օրինական էին Միացյալ Նահանգների բոլոր նահանգներում, բայց ավելի ու ավելի շատ նահանգներ աստիճանաբար փոխել են իրենց օրենքները: Քալիֆորնիան 2018 թվականից ի վեր 18-րդ նահանգն է, որն արգելում է մանկական ամուսնությունները։
Նախկինում Քալիֆորնիայում ամուսնության համար նվազագույն օրինական տարիք չկար, և երեխաները կարող էին ամուսնանալ ծնողների համաձայնությամբ և դատավորի հաստատմամբ։
18 տարեկանից փոքր անձանց համար ամուսնալուծության իրավական մեխանիզմ նույնպես չկար։ Աղջիկներից շատերը պնդում են, որ բռնարար հարաբերությունների մեջ են հայտնվել։
«Unchained at Last» կազմակերպությունը, որը աշխատում է Միացյալ Նահանգներում մանկական ամուսնությունների վերացման ուղղությամբ, հայտարարել է, որ Քալիֆորնիայում ամեն տարի ամուսնանում է մոտ 9000 պարմանուհի, և մանկական ամուսնության գրեթե բոլոր դեպքերում աղջիկներն ամուսնացել են չափահաս տղամարդկանց հետ։
Ակտիվիստները նշում են, որ շատ ամերիկացիներ նույնիսկ չգիտեն, որ մանկական ամուսնությունը օրինական է այդքան շատ նահանգներում և տեղյակ չեն, որ նման ամուսնությունները հանգեցրել են բռնության և անտեսման մեղադրանքների»:

«Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
5610:18
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
5809:36
Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
8808:12
Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանությանը հատկացվող ծախսերը մի քանի միլիարդով
26303:07
«Քանի դեռ ամենավերևում թուրքական իշխանություն է, ներքևում ազգայինը ունենալու է սոսկ տեղային, փոքր ազդեցություն». Նաիրի Հոխիկյան
11902:12
Հրազդան համայնքում ՔՊ թեկնածու Սևակ Միքայելյանն ստացավ քվեների 90.3%-ը
12502:06
Արտաշատ համայնքում ՔՊ թեկնածու Կառլեն Մկրտչյանն ստացավ քվեների 85.6%-ը
13102:00
Իջևան համայնքում ՔՊ թեկնածու Արթուր Ճաղարյանն ստացավ քվեների 85.25%-ը
10701:54