«Դավիթ Բաբայանն իր վերջին նամակում ինձ գրել էր, որ ինքը պարտավոր է գնալ թշնամու մոտ». Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է. «Երեկ դիտում էի Մուրացանի «Ռուզան» դրամայի ներկայացումը՝ Ստեփանակերտի մայր թատրոնի բեմադրությամբ։ Հրաշալի կերպով էին ցույց տվել 700 տարի առաջվա Արցախի իրականությունը, թշնամու նպատակները, ներքին դավաճանությունը և ամենակարևորը՝ հայ նվիրյալների անձնազոհությունը հանուն հայրենիքի։
Բեմադրության ամբողջ ընթացքում աչքիս առաջ 2023-ի ողբերգությունն էր։
Ինչպես հայ իշխանուհի Ռուզանը միջնադարում իր անձը զոհեց հանուն հազարավոր անմեղ հայերի փրկության, նույնկերպ էլ 2023-ին Արցախի ռազմական ու քաղաքական առաջնորդներն ինքնակամ հանձնվեցին թշնամուն՝ հանուն 120.000 հայերի փրկության։
Իմ ընկեր Դավիթ Բաբայանն իր վերջին նամակում ինձ գրել էր, որ ինքը պարտավոր է գնալ թշնամու մոտ, որ Արցախի հայերը կարողանան փրկվել ու գալ Հայաստան։
Փոխվել են միայն ժամանակները, բայց չեն փոխվել ոչ թշնամիները, ոչ մարդկային դավաճանությունը, ոչ էլ ազգային նվիրումը»:

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
23725.10.2026, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
32125.10.2026, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
32524.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
36824.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
25024.10.2026, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
117323.10.2026, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
39222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
162722.10.2026, 00:43