«Մեր օրակարգը պետք է լինի մեկը՝ արդյունավետ կառավարության ձևավորում». Վահրամ Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր օրակարգը պետք է լինի մեկը՝ Արդյունավետ կառավարության ձևավորում, ով կկարողանա դիվանագիտություն վարել և բանակը արագ վերականգնել։ Մնացած ամեն ինչը ածանցյալ է սրանից։ Իսկ հետևանքների հետ կռիվ տալը ուժերի և ռեսուրսների անիմաստ վատնում է։ Այսօր նկատեցի, որ ազգի մի մասը Լավրովի հետ միասին նաև Իսրայել էր քրֆում։
Լավրովը մեզ անվանեց օկուպանտ, իսրայելցիները մեզ տշեցին, իրանցիները Արցախի օկուպացիան շնորհավորեցին, եվրոպացիները ավելի կուլտուրական, բայց էլի մեզ տշեցին (Պրահայում ստորագրված փաստաթղթերը շատ ավելի վտանգավոր են քան Լավրովի հայտարարությունները), ու այսպես շարունակ։
Այս ամենը իհարկե շատ վատ բաներ են, որոնք ամենօրյա ռեժիմով կատարվում են մեր հետ, բայց սրանք ընդամենը հետևանքներ են, այլ ոչ թե սկզբնապատճառներ։ Նման իրավիճակներում ցանկացած հոգեբան մեկ խորհուրդ կտար՝ Դուրս եկեք զոհի ու մեղադրողի (թեկուզ և արդար ու օբյեկտիվ) կարգավիճակից։
Մենք մեր միտքը և ռեսուրսները պետք է ուղղենք գլխավոր խնդրի լուծմանը՝ Ազգային և Արդյունավետ կառավարության ձևավորմանը։ Մնացած բոլոր օրակարգերը կեղծ են ու պատրանքներով մեզ ուղղորդում են դեպի անխուսափելի ու վերջնական կործանում»։

«Հետագայում ԿԸՀ-ն որոշ ընտրատեղամասերում ուղղակի անվավեր է ճանաչելու ընտրությունների արդյունքները»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
1218:48
«Որոշ ժամանակ հետո կպարզվի՝ ինչ հանգամանքներ են ազդել նմանատիպ որոշում կայացնելու վրա»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
2818:36
Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը (տեսանյութ)
4618:06
«Փեզեշքիանն է համոզել այաթոլլահ Մոջթաբա Խամենեիին հաստատել հրադադարը և բանակցությունները Վաշինգտոնի հետ». #NYT
8616:54
Զելենսկին Պուտինին հրավիրել է հանդիպման Կոնստանտինովկայում
9216:24
«Ի՞նչ «դեր» է վերապահվելու ՀՀ-ին՝ Եվրոպայում անվտանգության հարցերի ավելի լարվելու միտումների շրջանակում». Հակոբ Բադալյան
5914:54
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Թրամփին և Վենսին՝ Անկախության օրվա առթիվ
12211:06
«Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար, քանի որ մենք լավն ենք». Թրամփ
14110:18