Հայաստանում սպառողական զամբյուղը թանկացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում սպառողական զամբյուղը, ամսական կտրվածքով, բավականին թանկացել է:
Տեղեկացանք, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, նախորդ տարվա չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով, կազմել է 77 հազար 740 դրամ՝ ամսական կտրվածքով, մինչդեռ 2021 թվականի չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ սպառողական զամբյուղը կազմել էր 71 հազար 570 դրամ՝ ամսական կտրվածքով:
Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 42 հազար 21 դրամ՝ ամսական կտրվածքով, որը 2021 թվականի նույն ժամանակահատվածում կազմել էր 38 հազար 687 դրամ: Հաշվարկեցինք, թե որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մեկ ամսում սպառված սննդամթերքի արժեքը, 1 մեծահասակի հաշվով, կազմել է ընդամենը 42 հազար 21 դրամ:
Այս գումարին համարժեք ցանկում ներառված են հացամթերքը, մսամթերքը, ձկնամթերքը, կաթնամթերքը, ձուն, յուղն ու ճարպը, միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը, շաքարը, ոչ ալկոհոլային խմիչքը և այլ սննդամթերք: Օրական փաստացի սպառումը, 1 շնչի հաշվով, 461 գրամ կազմել է հացամթերքը, 48.3 գրամ՝ մսամթերքը, 18.6 գրամ՝ ձուն, 203.7 գրամ՝ բանջարեղենը, և այլն: Տավարի մսի 100 գրամը երևանյան սուպերմարկետներում, խանութներում գերազանցում է 350-450 դրամը, ձկնամթերքից «Իշխան» ձկնատեսակի 100 գրամը մոտ 300 դրամ է կազմում, երկու հատ ձուն ընդհանուր մինչեւ 160 դրամ է, իսկ, ահա, 90-100 գրամ հացը սկսում է 150-170 դրամից:
Սրան զուգահեռ՝ նկատենք, որ մեր հանրապետությունում կենսաթոշակի նվազագույն չափը կազմում է ավելի քան 31 հազար դրամ, նվազագույն աշխատավարձը՝ 75 հազար դրամ է. այս դեպքում մարդիկ անգամ սննդի այդ նվազագույնն էլ չեն կարող ձեռք բերել։ Ստացվում է, որ սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը, իսկ կոմունալ վարձերի, անհրաժեշտ դեղորայքի, հագուստի ու կոշիկի մասին լռում ենք»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
197Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
151313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96111.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
150911.08.2026, 21:04