Վարչապետի աշխատակազմը գնումներ է կատարել Խաչատուր Սուքիասյանի ապահովագրական ընկերությունից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Օրեր առաջ գրել էինք, որ ոստիկանությունը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր գնում է կատարել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերությունից՝ 39 մլն 984 հազար դրամի ԿԱՍԿՈ ծառայություն է ձեռք բերել։ Պարզվում է՝ այս ընկերությունից գնում կատարել է նաև վարչապետի աշխատակազմը՝ 165 հազար դրամի ԱՊՊԱ է ձեռք բերել, տարածքային կառավարման նախարարությունը՝ 224 հազար դրամի, Տավուշի մարզպետարանը՝ 165 հազարի, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն՝ 143 հազարի, Կադաստրի կոմիտեն՝ 905 հազարի, քրեակատարողական ծառայությունը՝ 2 մլն 761 հազարի, ԱԺ-ն՝ 4 մլն դրամի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը՝ 121 հազարի չափով։
Պայմանագրերը կնքվել են 2023թ․ հունվարի 1-ից հետո, մեկ անձից գնման ընթացակարգով, առանց մրցույթի։ «Նաիրի ինշուրանս» ընկերության հետ որևէ պայմանագիր չի կնքվել, «ՌԵՍՈ»-ի հետ կնքվել է 1 պայմանագիր․ շրջակա միջավայրի նախարարությունը՝ 459 հազար դրամի, «Ինգո Արմենիա»-ի հետ պետական մարմինները 8 պայմանագիր ենք կնքել, ընդհանուր արժեքը՝ 5 մլն 246 հազար դրամ։ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի հետ՝ 14 պայմանագիր, ընդհանուր արժեքը՝ 1 մլն 841 հազար դրամ։ «Արմենիա ինշուրանս»-ի հետ՝ 4 պայմանագիր, ընդհանուր՝ 3 մլն 994 հազար դրամի։ «Սիլ ինշուրանս» ընկերության հետ պետական մարմինների կնքած պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 48 մլն 487 հազար դրամ, 4 անգամ ավելի, քան մյուս բոլորի հետ կնքված պայմանագրերը միասին վերցրած»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
5715:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
172Երեկ, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
174Երեկ, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
170Երեկ, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
173Երեկ, 13:18
«Որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել՝ վարկերի տակ մտնել»․ Արթուր Դանիելյան
145Երեկ, 10:12
«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
24415.09.2026, 16:06
«Ցեմենտի գինը թանկացել է»․ Վահե Սարգսյան
32114.09.2026, 17:06