Ներկրված վրացական թռչնամիսը հայկական շուկայում առաջացնում է դեմփինգային վիճակ

Հայկական շուկայում թռչնամսի դեֆիցիտ չկա, ուղղակի Վրաստանից թարմ պաղեցված հավի միս ներկրվեց Հայաստան, իսկ տեղում արտադրվածի զգալի մասը գնաց խորը սառեցման։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ այս օրերին թե՛ սպառողներից, թե՛ տարբեր խանութներից ահազանգեր կան, թե թռչնամսի հայկական շուկայում առկա է տեղական արտադրանքի դեֆիցիտ։ Մյուս կողմից նկատելի է, որ առանձին խանութների վաճառասրահներում հայտնվել է վրացական արտադրության թռչնամիս:
«Վրացական թռչնամսի ներկրումն անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում հայկական շուկայում։ Ընդ որում՝ հարցը չի վերաբերում խմբաքանակին, այլ ներկրման պայմաններին։ Եթե նախկինում վրացական թռչնամիսը ներկրվում էր խորը սառեցված վիճակում, ապա այժմ Հայաստան է բերվում թարմ պաղեցված վիճակում։ Թռչնաբույծների միությունը պահանջում է, որպեսզի հավաստագրերը նույնականացվեն և թարմացվեն՝ անցնելով գնահատման համապատասխանեցում»,- նշել է զրուցակիցը։
Ստեփանյանի դիտարկմամբ՝ տեղական շուկայում մրցակցային պայմաններ կան միայն թարմ պաղեցված թռչնամսի իրացման առումով, երբ կախված սեզոնից՝ շուկա է արտահանվում 40-50 հազար տոննա թռչնամիս, որն ամբողջությամբ սպառվում է, քանի որ որակական առումով էլ գերազանցում է ներկրվածին, մինչդեռ վրացական միսը բերվում է ավելի ցածր գնով, բտված վիճակում և գրեթե ինքնարժեքով, ինչից առաջանում է դեմպինգային իրավիճակ։ Ստեփանյանի պնդմամբ՝ տեղական արտադրողը եթե նույնիսկ շատ չնչին մարժայով է ապրանքը բաց թողնում շուկա, էժան վրացական թռչնամսի գինը գրեթե միշտ ազդեցություն է թողնում ընդհանուր գնագոյացման վրա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
197Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
151313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96111.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
150911.08.2026, 21:04