Իրանը շուտով պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԵՄ-ի դեմ

Փետրվարի 20-ին ԵՄ-ն երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները, այսպես կոչված, «բողոքի ցույցերը ճնշելու» պատճառով՝ սև ցուցակում ներառելով ևս 32 ֆիզիկական անձի և 2 կազմակերպություն: Սև ցուցակում ընդգրկված անձանց թվում են պաշտոնյաներ, անվտանգության ուժերի, դատական և քրեակատարողական համակարգերի աշխատակիցներ, այդ թվում՝ Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին և կրթության նախարար Յուսեֆ Նուրին: Պատժամիջոցների ենթարկված իրավաբանական անձինք ոստիկանության և անվտանգության ուժերի ֆինանսավորման հետ կապված կառույցներ են։
Ինչպես փետրվարի 15-ին հայտարարեց Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոմիությունը մտադիր է նաև փետրվարի 24-ին Իրանի դեմ պատժամիջոցների առանձին բլոկ մտցնել՝ որպես հակառուսական պատժամիջոցների տասներորդ փաթեթի մաս։ Դրանում ներառվելու են իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք, ԵՄ-ի կարծիքով, առնչություն ունեն Ռուսաստանին իրանական ռազմական մատակարարումների հետ։
Թեհրանը բազմիցս զգուշացրել է Արևմուտքին իր միջամտողական վարքագծի հետևանքների մասին՝ նշելով, որ նման միջոցներն անպատասխան չեն մնա։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
363Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
152Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
188Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
23205.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
22105.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
50202.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
49802.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
46302.10.2026, 13:06