Պուտինը խոսել է Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման մասին

Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնում Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի զարգացմանը, որը նոր հնարավորություններ է բացում Հնդկաստանի, Իրանի և Պակիստանի հետ գործարար համագործակցության համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ինչպես նշել է պետության ղեկավարը, Ռուսաստանի Դաշնությունը կընդլայնի խոստումնալից արտաքին տնտեսական հարաբերությունները և կկառուցի նոր լոգիստիկ միջանցքներ։ Նախագահը, մասնավորապես, հիշեցրել է Մոսկվա-Կազան արագընթաց մայրուղին մինչև Տյումեն, իսկ ապագայում Իրկուտսկ և Վլադիվոստոկ երկարաձգելու որոշումը՝ Ղազախստան, Մոնղոլիա և Չինաստան ելքերով։
«Մենք զարգացնելու ենք Սև և Ազովի ծովերի նավահանգիստները, հատուկ ուշադրություն ենք դարձնելու, արդեն իսկ ուշադրություն ենք դարձնում Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքին, արդեն այս տարի Վոլգա-Կասպյան ջրանցքով կկարողանան անցնել առնվազն 4,5 մետր թաղվածք ունեցող նավերը։ Դա բիզնես համագործակցության նոր ուղիներ կբացի Հնդկաստանի, Իրանի, Պակիստանի, Մերձավոր Արևելքի երկրների հետ։ Մենք կշարունակենք զարգացնել այդ միջանցքը»,- ասել է ՌԴ նախագահը։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
197Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
151313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96111.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
150911.08.2026, 21:04