«5 տարի ոչինչ չանելով՝ ինչպե՞ս լուծեցիք Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը». Թ. Ավետիսյան

«Կառավարության պատասխանատուն հայտարարում է, որ Ամուլսարի հանքի շահագործումը ՀՆԱ-ն կավելացնի շուրջ 1 տոկոսով, իսկ պետական բյուջեի մուտքերը կավելանան շուրջ 40 մլրդ դրամով, կստեղծվեն նաև հարյուրավոր աշխատատեղեր և կամրապնդվի տարածաշրջանի անվտանգությունը: Բացի դա, մենք տեղեկացանք, որ կառավարությունը նվեր է ստանալու շահագործող ընկերության 12,5 տոկոս մասնաբաժինը: Եվ ասում են, որ այսպիսի իրավիճակում իրավունք չունեն հրաժարվել նման հնարավորությունից»,- ԱԺ-ում՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման՝ Կառավարության որոշմանը, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Շարունակելով խոսքը՝ պատգամավորը նշեց. «Եթե իրավունք չունեիք, ապա ինչո՞ւ եք շուրջ 5 տարի փաստացի հրաժարվել այդ հնարավորությունից, որի հետևանքով մեր երկրի բյուջեն, ընդհանուր առմամբ, կորցրել է շուրջ 200 մլրդ դրամի չափով եկամուտներ, ՀՆԱ-ի շուրջ 5 տոկոս աճ և չեն բացվել այդ հարյուրավոր աշխատատեղերը: Հինգ տարի ոչինչ չանելով՝ այդ ինչպե՞ս լուծեցիք Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական անկառավարելի ռիսկերի խնդիրը»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
197Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
151313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96111.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
150911.08.2026, 21:04