Հարկային արտոնություններ՝ Սամվել Ալեքսանյանին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարության այսօրվա՝ մարտի 9-ի նիստում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրելու հարցն է քննարկվելու։ Ընկերությանը պատրաստվում են ազատել ներկրման մաքսատուրքից։ Ըստ նախագծի՝ Սամվել Ալեքսանյանի ընկերությունը պատրաստվում է 3.3 միլիարդ դրամի հումք ներկրել Հայաստան, և մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 173 մլն դրամ, այսինքն՝ Ալեքսանյանը 173 մլն դրամ չի վճարի ՀՀ պետական բյուջե։
Նախագիծը հիմնավորվում է նրանով, որ տեքստիլի արդյունաբերությունը տնտեսության գերակա ճյուղ է, հետևաբար՝ պիտի արտոնություններ տրվեն։ Սակայն Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Լֆիկին արտոնություն տալու իմաստը ո՞րն է։ Աշխարհի շատ երկրներում անգամ շքեղության հարկ են սահմանում, որ առավել մեծ եկամուտ ունեցողները, առավել ճոխ տներում ապրողներն ու թանկ մեքենաներ շահագործողներն ավելի շատ հարկ վճարեն, քան շարքային մարդիկ, իսկ մեզանում, փաստորեն, հակառակն է»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
163Երեկ, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
161Երեկ, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
23210.10.2026, 13:12
«Մաքսային «կանաչ ուղու» լիարժեք գործարկումն առաջնահերթություն է»․ Դավիթ Անանյան
29709.10.2026, 15:48
«ԱՊՀ-ն կարող է ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե վերացնի առևտրային խոչընդոտները»․ Պուտին (տեսանյութ)
57009.10.2026, 11:42
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
98208.10.2026, 22:30
«Բենզինի գինը բարձր է, որովհետև աշխարհում գոյություն ունի մեծ խնդիր բենզինի և դիզելի շուկայում»․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
34008.10.2026, 13:36
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
116607.10.2026, 19:13