Պետդուման հնարավոր է համարել Զեմֆիրային ծայրահեղականի կարգավիճակ տալու հավանականությունը

Պետդումայի մշակույթի կոմիտեի անդամ Սերգեյ Սոլովյովը Govorit Moskva ռադիոկայանին տված հարցազրույցում խոստովանել է, որ երգչուհի Զեմֆիրան (ամբողջական անունըˋ Զեմֆիրա Ռամազանովա, Արդարադատության նախարարության կողմից գրանցվել է ֆիզիկական անձանց ռեգիստրում՝ որպես օտարերկրյա գործակալ) կարող է ստանալ նաև ծայրահեղականի կարգավիճակ:
Նա նաև նշել է, որ երգչուհու դեմ քրեական գործ կարող է հարուցվել։ «Երգչուհի Զեմֆիրան օտարերկրյա գործակալի կարգավիճակ ունի, դրանով է որոշվում նրա իրավական կարգավիճակը։ Սակայն այս բացասական ու ամոթալի կարգավիճակը նրան քիչ է թվում։ Կարծես թե նա իր սադրիչ գործունեությամբ պնդում է, որ իրեն քրեական պատասխանատվության ենթարկեն ու տան ծայրահեղականի կարգավիճակ»,- ասել է Պետդումայի ներկայացուցիչը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ցանկանում են Զեմֆիրային զրկել Ռուսաստանում գտնվող ողջ ունեցվածքից։ Պարզվել է, որ պատգամավորները դիմում են ուղարկել Գլխավոր դատախազություն, որով պահանջում են արտիստից բռնագրավել անշարժ գույքն ու ավտոմեքենաները։ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը փետրվարի 11-ին երգչուհուն ներառել է օտարերկրյա գործակալների գրանցամատյանում։

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
321928.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
111724.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
114723.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
113923.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
130520.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
132019.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
318919.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
125719.10.2026, 11:48