Գնաճն Արցախում նոր ռեկորդներ է սահմանել. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը արցախցիներից պարբերաբար ահազանգեր է ստանում, որ գնաճն Արցախում նոր ռեկորդներ է սահմանել, հատկապես մրգերի եւ բանջարեղենների գները աստղաբաշխական թվերի են հասել:
Արցախի ամբողջական բլոկադայի պայմաններում հատկապես վերջին օրերին անհնար է դարձել անգամ սննդամթերքի ներկրումը: Արցախից ահազանգեցին, որ լոլիկի 1 կիլոգրամի գինը հասել է 3000-3500-ի, սմբուկինը՝ 3500, պղպեղինը՝ 4500, շոկոլադի 1կգ-ը (տեսականի գրեթե չկա) 7000-8000-ի սահմաններում է տատանվում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մրգերի ու բանջարեղենի շատ տեսակներ, օրինակ՝ խնձոր, նարինջ, գազար, առհասարակ, չկան։ «Կտրոնները ձեռքներիս՝ շրջում ենք, բայց չենք կարողանում խանութներից անգամ առաջին անհրաժեշտության միրգ կամ բանջարեղեն գնել»,-ասաց արցախցի մեր զրուցակիցը:
Սրան զուգահեռ՝ Արցախում գործազրկությունն է ավելացել, իսկ աշխատավարձերը կտրուկ նվազել են: Ստացվում է՝ արցախցիները, որ արդեն 3 ամսից ավելի է՝ շրջափակման մեջ են, թշնամու ուղիղ նշանառության տակ, նաեւ հումանիտար աղետի հետեւանքներն են ամենայն դառնությամբ կրում»։
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
98Երեկ, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
102Երեկ, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
99Երեկ, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
109Երեկ, 13:18
«Որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել՝ վարկերի տակ մտնել»․ Արթուր Դանիելյան
107Երեկ, 10:12
«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
21015.09.2026, 16:06
«Ցեմենտի գինը թանկացել է»․ Վահե Սարգսյան
28814.09.2026, 17:06
«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
40313.09.2026, 15:30