«Չունենք որևէ փաստ, որ ԻՔՄ-ի և «Առավոտ»-ի Youtube-յան ալիքների դեմ հարձակման հետևում իշխանություններն են». Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրում է․ «Մենք չունենք որևէ (անգամ՝ անուղղակի) փաստ, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» և ապա «Առավոտ» թերթի Youtube-յան ալիքների դեմ հարձակման հետևում Հայաստանի իշխանություններն են։
Ինչպես գիտեք, լրագրողական ՀԿ-ները հայտարարությամբ խոսել են խնդրի մասին և արձանագրել, որ երկու հարձակումները նույն ձեռագրով էին։ Ի պատիվ լրագրողական կազմակերպությունների, իրենք դա չեն կապում իշխանությունների հետ։
Պետք է ասեմ, որ մեր և «Առավոտի» դեմ հարձակումը նույնական ոճով, նույնական ձևով ու նույնական արդյունքով էր։ Հավանաբար՝ հաքերները առևտրային նպատակներ են հետապնդում. գողանալ բաժանորդներ ունեցող ալիքը, փոխել անվանումն ու վաճառել սև շուկայում (իմիջիայլոց, երկու ալիքներին էլ գողացվելուց հետո նույն անունն է տրվել՝ «Տեսլա»)։
Ասեմ ավելին, ի տարբերություն «Առավոտի», «Իրազեկ քաղաքացիների միավորման» Youtube-յան ալիքում իշխանությունների դեմ կամ կողմ քոնթենթ չկար, իրազեկող տեսանյութեր էին և իշխանությունը որևէ մոտիվացիա չուներ դրանց դեմ հարձակում անելու։
Հիմքեր ունեմ կարծելու, որ թե մեր և թե «Առավոտի» Youtube-յան ալիքները կարճ ժամկետում հետ կբերվեն։
Հ.Գ. Ես իշխանությունների փաստաբանը չեմ, բայց իշխանության հասցեին ակնհայտ անտեղի մեղադրանքները թուլացնում են իրական քննադատության արժեքը»։

Թրամփը պնդում է, որ Իրանը «շատ մեծ զիջումներ» է անում ԱՄՆ-ին
2322:25
Ռումինիայի Ստորին պալատը հաստատել է Մոլդովայի հետ միավորման մասին օրինագիծը
3722:11
«Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ
2822:00
Ուկրաինայի զինված ուժերի ընդհանուր կորուստները գերազանցել են 2,4 միլիոնը. #Mash
9520:57
Ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Տանձուտ գյուղում
6719:42
Ավետիք Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով (տեսանյութ)
5418:28
«Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային, կատարում են հասցեատերերը»․ Իշխան Սաղաթելյանի պաշտպաններ
6218:24
«Ստալինի ժամանակ լիներ, Դանչոն մենակով Հայաստանի կեսին Սիբիր կուղարկեր». Արգիշտի Կիվիրյան
6818:18