«Ամեն տարի կարկուտը մեծ վնասներ է պատճառում Տավուշի մարզի գյուղատնտեսական ցանքատարածություններին». Ո. Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հակակարկտային կայաններ, հակարկարկտային ցանցեր, գյուղատնտեսության ապահովագրություն չկա
Գրեթե ամեն տարի կարկուտը մեծ վնասներ է պատճառում Տավուշի մարզի գյուղատնտեսական ցանքատարածություններին, խաղողի և մրգատու այգիներին։ Տավուշի մարզի 4 խոշոր համայնքներից 3-ում՝ Դիլիջանում, Իջևանում և Բերդում հակակարկտային կայաններ չկան։ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշոր համայնքի բնակավայրերի տարածքում, հիմնականում՝ Դեբեդի հովտում, գործում է ընդհանուր թվով 13 հակակարկտային կայան, որոնք Նոյեմբերյան համայնքի տարածքի մի մասի ցանքերն ու այգիները պաշտպանում են կարկտից։ Մինչև 2018 թվականի թավշյա հեղափոխությունը Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը ներկայացնում էր, որ շուտով Հայաստանի գյուղատնտեսական ցանքատարածություները և այգիները պաշտպանելու համար տեղադրվելու են պաշտպանիչ ցանցեր, սակայն այդ գործը լայն կիրառում չգտավ։ Խնդիրը բարդանում է , որ գյուղատնտեսության ոլորտում պետական ապահովագրություն չկա, և գյուղացիների հայացքը , ինչպես հարյուրավոր տարիներ առաջ միշտ վախով ուղղվում է երկնքի մութ, կարկտաբեր ամպերին»:

«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
122Երեկ, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
23916.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
24416.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
20916.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
20316.09.2026, 13:18
«Որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել՝ վարկերի տակ մտնել»․ Արթուր Դանիելյան
17816.09.2026, 10:12
«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
27315.09.2026, 16:06