«Պատերազմի ժամանակ 5-րդ շարասյան դեմ պայքարը մտնում է ռազմաքաղաքական իշխանությունների առօրյա պարտականությունների մեջ». Վահրամ Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «5-րդ շարասյան մասին դիսկուրսն իրականում մեզ համար ունի պատմական կարևորություն։
Նախ, սկզբից եկեք հերքենք այն թեզը, թե 5-րդ շարասյունը մի բացառիկ երևույթ է և հիմնականում մեզ հետ է պատահում։ Նույնիսկ Հիտլերի ու Ստալինի համակարգերում են գործել 5-րդ շարասյուններ։ Հեռու չգնանք, տեսեք ռուս-ուկրաինական պատերազմին։ 2 կողմում էլ գործում էին և մասնակիորեն շարունակում են գործել 5-րդ շարասյուններ։ Բայց և´ Ուկրաինայում, և´ Ռուսաստանում տապոռով կտրում են ցանկացած նման դրսևորումները։
Փաշինյանը ճիշտ է ասում, ցավոք, պատերազմի ժամանակ իրապես գործել է 5-րդ շարասյուն։ Օրինակ, գեներալ Միքայել Արզումանյանը տվել է այնպիսի հրամաններ, ինչպիսին մեկին մեկ կտար թշնամու գործակալը։ Բայց ծագում է այն հացը, որը ծագում է Փաշինյանի գրեթե ցանկացած արտահայտած մտքից հետո՝ Բա դո՞ւ ինչ էիր, անում, դո´ւ...
Պատերազմի ժամանակ 5-րդ շարասյան դեմ պայքարը մտնում է ռազմաքաղաքական իշխանությունների առօրյա պարտականությունների մեջ, ինչը մեր դեպքում չի իրականացվել և հանգեցրել է ծանր հետևանքների։ Իրավաբանորեն սա կոչվում է հանցավոր անգործություն։
Լրիվ նույն կերպ, շատերը Կարսի հանձմանը տալիս են սխալ պատմական ձևակերպում և ասում են, թե Կարսը հանձնվեց 5-րդ շարասյան պատճառով։ Ճիշտ ձևակերպումն է՝ Կարսը հանձնվեց 5-րդ շարասյան առկայության պայմաններում, ռազմա-քաղաքական իշխանությունների հանցավոր անգործության հետևանքով։
Այս ձևակերպումը ունի շատ մեծ գործնական նշանակություն։ Մենք մեզ պետք է հարց տանք՝ մեր խնդիրն է ամեն անգամ ձախողվել և հետո հարյուրամյակներով նվնվալ ու սրանից-նրանից բողոքել, թե մենք ցանկանում ենք լինել հաջողակ և լուծել մեր առաջ կանգնած ցանկացած խնդիր այդ թվում նաևˋ 5-րդ շարասյան խնդիրը»:

Քալիֆորնիան դարձել է ԱՄՆ-ի 18-րդ նահանգը, որն արգելում է մանկական ամուսնությունները
700:54
«Միանում եմ Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ չելենջին ու պատմում իմ կյանքի պատմությունը». Տաթևիկ Վիրաբյան
2500:48
«Կարծում եմ, որ այս տղան ադրբեջանական բանակում սեռական բռնության է ենթարկվել». Արամ Սարգսյան (տեսանյութ)
4000:36
Ռուս ռեկորդակիր Սերգեյ Սերգիենկոն մահացել է 6000 մետր բարձրությունից պարաշյուտով ցատկելիս
8300:24
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցությունների
8600:04
«Պարահայում արված հայտարարությունը Բաքվին թույլ է տալիս քրեական հետապնդում իրականացնել Արցախ այցելածների նկատմամբ». Թաթուլ Հակոբյան
63Երեկ, 23:36
«Եթե մենք ևս մեկ անգամ մեզ վրա կրակողին հանձնեցինք, էլի նրան ընդունելու են՝ որպես հերոսի». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
58Երեկ, 23:18
G7-ի լրացուցիչ սպառազինության ծախսերը հաջորդ 10 տարիների ընթացքում կարող են հասնել 8 տրիլիոն դոլարի
143Երեկ, 22:48