Ռուս ռեկորդակիր Սերգեյ Սերգիենկոն մահացել է 6000 մետր բարձրությունից պարաշյուտով ցատկելիս

Ռուս ռեկորդակիր Սերգեյ Սերգիենկոն մահացել է 6000 մետր բարձրությունից պարաշյուտով ցատկելիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի պարաշյուտային ֆեդերացիայի փոխնախագահ Վադիմ Նիյազովին։
Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին Ռյազանի մարզի Կրուտիցի օդանավակայանում։ Նիյազովի խոսքով՝ Սերգիենկոն կորցրել է պարաշյուտի կառավարումը վայրէջքի ժամանակ, քանի որ, ականատեսների վկայությամբ, «նրա վերջին մանևրը շատ ագրեսիվ էր»։ Պարաշյուտիստը բազմաթիվ վնասվածքներ է ստացել գետնին բախվելուց հետո։ Նա հոսպիտալացվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։ Սերգիենկոն 57 տարեկան էր։
Նա 22 հոգանոց թիմի անդամ էր, որը 2019 թվականին հաջողությամբ կազմավորեպ է 4 ֆիգուր՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ։ Սերգիենկոյի մասնակցությամբ թիմերը նաև ռեկորդներ են սահմանել մեծ կազմավորման դասում, որոնք սահմանվել են 2013-2014 թվականներին։
Անցյալ տարի նմանատիպ մեկ այլ ողբերգություն տեղի ունեցավ Մոսկվայի մարզում։ Փորձառու պարաշյուտիստը, որն ավելի քան 2000 ցատկ էր կատարել, մահացավ անհաջող վայրէջքի ժամանակ։

Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
6307:24
«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12300:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
128Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
218Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
114Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
108Երեկ, 22:36
«Արթուր Դանիելյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքարկումը մերժվեց»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
100Երեկ, 21:48