«Տավուշի մարզում սողանքի պատճառով վթարված 200 առանձնատուն կա». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Դիլիջան համայնքի Գոշ, Հաղարծին, Հովք գյուղերում, Իջևան համայնքի Աչաջուր, Գետահովիտ գյուղերում, Նոյեմբերյան քաղաքում, Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղում և այլ բնակավայրերում առկա են սողանքի օջախներ։ Տարիներ առաջ ճապոնական «Ջայկա» կազմակերպությունը Տավուշի մարզի սողանքային ակտիվ գոտիներում հորատանցքեր է փորել և սողանքի գոտու ջրահեռացումից հետո այդ տեղերում տեղադրել ջրի մակարդակի բարձրացումն արձանագրող ավտոմատ սարքեր։ Դիլիջան քաղաքի կենտրոնում առկա սողանքի հարցը մի քանի տարի առաջ լուծվեց դեռևս խորհրդային ժամանակ փորված, ջրահեռացման համար նախատեսված թունելները մաքրելու, դրանք վերագործարկելու շնորհիվ։ Իջևան քաղաքին կից գտնվող, Իջևան համայնքի Այգեհովիտ գյուղում կա սողանքի հետևանքով վթարայնության տարբեր աստիճաններ ունեցող շուրջ 90 տուն։1997-1998 թվականներին դրանցից 7-ին պետական բյուջեից դրամական աջակցություն է ցուցաբերվել, վերջիններս նոր տեղում տուն են կառուցել կամ գնել։ Պետական բյուջեից դրամական աջակցության շնորհիվ տարներ առաջ լուծվել է Դիլիջան համայնքի Գոշ և Հաղարծին գյուղերի սողանքից վթարային թաղամասերի բնակիչներին տնով ապահովելու խնդիրը։ Սակայն Տավուշի մարզում սողանքի խնդիրը դեռևս լուծված չէ ։ Ի պատասխան լրագրողիս տեղեկատվական հարցման, Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ Տավուշի մարզի 19 բնակավայրերում հաշվառված է սողանքի պատճառով վթարված 200 առանձնատուն, որոնք ունեն վթարայնության 4-րդ աստիճան»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
197Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
151313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96111.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
150911.08.2026, 21:04