Բլինքենը TikTok-ը համարում է սպառնալիք ԱՄՆ-ի համար

Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ չինական TikTok սոցիալական ցանցն ԱՄՆ-ի համար սպառնալիք է, որն, այսպես թե այնպես, պետք է վերացվի։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Մեկնաբանելով թեման Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ նա դրական է պատասխանել է այն հարցին, թե արդյոք TikTok-ը սպառնալիք է ԱՄՆ-ի անվտանգության համար։
«Կարծում եմ՝ այո»,- ասել է արտաքին քաղաքականության վարչության պետը։ Այս կապակցությամբ Բլինքենին խնդրել են պարզաբանել՝ արդյոք դա նշանակում է, որ նա կողմ է TikTok-ն ԱՄՆ-ում արգելելուն։ Սակայն ամերիկյան դիվանագիտության ղեկավարը դա չի հաստատել։ «Դրան (ընկալվող սպառնալիքին - խմբ.) պետք է այսպես թե այնպես վերջ տալ: Դրան հասնելու տարբեր ուղիներ կան»,- ասել է Բլինքենը:
Դեկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է երկրի 2023 ֆինանսական տարվա բյուջեն, ներառյալ դրույթը, որն արգելում է պետական աշխատողներին աշխատանքային սարքերում օգտագործել TikTok հավելվածը, որը պատկանում է չինական ByteDance-ին:
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նահանգների կեսից ավելիի իշխանությունները մասամբ կամ ամբողջությամբ արգելել են TikTok-ի օգտագործումը պաշտոնական սարքերում՝ մտավախություն ունենալով, որ տվյալները կարող են հայտնվել Պեկինի մոտ։

«ՇՄԱԳՓ» օրենքի փոփոխությունների համաձայն՝ համայնքի բնակչի ձայնը կլինի զուտ խորհրդատվական»․ Օլեգ Դուրգարյան
7003:06
«Եթե Թուրքիան որոշի Հայաստանի հետ հաստատել հարաբերություններ, սպառնալիք կարող է լինել հենց Ադրբեջանը»․ Թաթուլ Հակոբյան
8802:06
«Դիլիջանի աղբավայրը միտումնավոր հրդեհում են»․ Ոսկան Սարգսյան
8901:06
«Արցախը երբ հայաթափվում էր, Եվրոպան լուռ էր»․ Հրանտ Ավետիսյան
10700:18
«Կենսաբազմազանության պահպանման հարցում համայնքները չպետք է լինեն վերջնական որոշում կայացնողը»․ Օլեգ Դուլգարյան
105Երեկ, 20:48
«ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը»․ «Տաշիր Կապիտալ»
111Երեկ, 19:36
«Ով հեռախոսով եսիմ ինչեր ա նկարում՝ պիտի հաղորդավար կամ լրագրող ասե՞ք»․ Նանա Սարգսյան
124Երեկ, 17:06
«Վատացել է 36 օր հացադուլում գտնվող Աշոտ Բադալյանի վիճակը»․ Սյուզի Բադոյան
116Երեկ, 16:18