Ծառուկյանի դեմ հարուցված քրգործը կարճվե՞լ է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերագրվող ընտրակաշառքի գործն ԱԱԾ-ն կարճել է։ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը գործը կարճելու միջնորդություն է ուղարկել դատախազություն: Մեր հարցին ի պատասխան՝ դատախազությունից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ Փաստաբանը չհերքեց, որ միջնորդություն է ներկայացրել, սակայն ասաց՝ իրեն հայտնի չէ՝ գործը կարճվե՞լ է, թե՞ ոչ: Բայց հավելեց, որ տևական ժամանակ է՝ Ծառուկյանի նկատմամբ քննչական գործողություններ չեն իրականացվում։
Հիշեցնենք, որ խոսքը շուրջ երեք տարի՝ 2020-ի հունիսից քննվող գործի մասին է, որը վերաբերում է 2017 թվականի ընտրություններին: Ըստ մեղադրանքի՝ իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք էր բաժանվել, և որոշ քաղաքացիներ ցուցմունքներ էին տվել։ Այդ գործի շրջանակներում 2020-ին կալանավորվեց նաև ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, իսկ ավելի ուշ վերաքննիչ դատարանը նրան ազատ արձակեց:
Մանուկյանի դեմ ցուցմունք տված միակ անձը «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանն էր, ում ցուցմունքը, ըստ էության, բավարար չէր Մանուկյանին պատժելու համար: Այս տարեսկզբին պարզ դարձավ, որ Մանուկյանի դեմ հարուցված գործը կարճվել է, ինչից հետո բնական է, որ Ծառուկյանի պաշտպանի միջնորդությունն ԱԱԾ-ն պետք է բավարարի»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Հայ և ադրբեջանցի փորձագետների՝ Երևանում նախատեսված հանդիպումը հետաձգվել է
614:18
«Սպասո՞ւմ եք գործողությունների ձեր դեմ»․ լրագրողը՝ Քրիստինե Վարդանյանին (տեսանյութ)
3213:42
Թրամփը Սի Ծինփինին դիմավորելու համար կխախտի շուրջ 60 տարի պահպանվող արարողակարգը
11713:36
«Փաշինյանը փորձելու է Գիքորի կարգավիճակով տարբեր տեղերում գազ մուրալ»․ Սևակ Խաչատրյան
6113:06
«Ցավոք, դեռ չկան բացահայտումներ». Սյուզաննա Ավետիսյան (տեսանյութ)
6512:48
«ԱՄՆ-ն պետք է ընդունի Հորմուզի նեղուցի նոր կարգավիճակը»․ Քազեմ Ջալալի
10112:30
«Փաշինյանը տարբեր մայրաքաղաքներում փնտրում է իշխանությունը պահպանելու հնարավորություններ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
6312:24
«Հին խոսք կա՝ եթե թուրքը խաղաղությունից է խոսում, պատրաստվիր պատերազմի»․ Ոսկան Սարգսյան
6012:18