Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Փաշինյանը տարբեր մայրաքաղաքներում փնտրում է իշխանությունը պահպանելու հնարավորություններ»․ Քրիստինե Վարդանյան

«Փաշինյանը տարբեր մայրաքաղաքներում փնտրում է իշխանությունը պահպանելու հնարավորություններ»․ Քրիստինե Վարդանյան
38
Այսօր, 12:24

«Փաշինյանը փնտրում է իշխանությունը պահպանելու հնարավորություններ և կապ չունի՝ դրա դիմաց մենք ինչ ենք զիջում, դրա համար էլ խոչընդոտներ չունի տարբեր մայրաքաղաքներում տալ իրարից 180 աստիճան տարբեր խոստումներ, որոնց գինը հետո մենք ենք վճարում»,- ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը։ «Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոնյան կանգնում է եվրոպացի պաշտոնյայի կողքին, վերջինս հայտարարում է, որ Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է մղում, հետո այդ նույն կառավարությունը գնում է Ռուսաստան և ասում է՝ մենք բարեկամական հարաբերություններ ունենք։ Հիմա Ռուսաստանը սպառնալի՞ք է, թե՞ բարեկամ, կարո՞ղ եք կողմնորոշվել»,- հավելել է ընդդիմադիր պատգամավորը։

«Նիկոլ Փաշինյանը տարբեր մայրաքաղաքներում փնտրում է իշխանությունը պահպանելու հնարավորություններ»․ Քրիստինե Վարդանյան