Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

««Խաչմերուկի» իրականացման բանալիները Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերում են»․ Սուրեն Սահակյան

««Խաչմերուկի» իրականացման բանալիները Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերում են»․ Սուրեն Սահակյան
33
Այսօր, 12:12

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Խաղաղության խաչմերուկ» խղճուկ ծրագիրը Հայաստանի արտաքին քաղաքականության ալֆան ու օմեգան ա։ Դրա իրագործմանն ա միտված մեր համարյա ամբողջ արտաքին քաղաքական ջանքերը։ Նիկոլ Փաշինյանն ասում ա, որ դա մեր ծրագիրն ա, որից հենց մե՛նք պետք ա օգուտ ստանանք, ոչ թե ուրիշները կիրառեն մերը, իսկ մենք մնանք կոտրած տաշտակի առաջ։
Աջն ու ձախը տարբերող յուրաքանչյուր անհատ, որ կնայի քարտեզին, կտեսնի՝ էդ ամբողջ «խաչմերուկի» իրականացման բանալիները Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերում են։ Անհնար ա «խաչմերուկ» դառնալ, եթե Թուրքիան ու Ադրբեջանը դա չեն ուզում, քանի որ խաչմերուկի արևմտյան դարպասում թուրքերն են, իսկ արևելյանում՝ ադրբեջանցիները։ Առանց դրանց «խաչմերուկը» դառնում ա «հյուսիս-հարավ»։ Սրանց հետ էլ հարաբերությունները համակարգված ու հետևողական ձևով փչանում են։
Էս ա ադրբեջանցիներին ու թուրքերին հաճոյանալու պատճառը։ Նիկոլն ամեն ինչ անելու ա, որ հավաքական թուրքերը գոհ լինեն իր քաղաքականությունից, որպեսզի «խաչմերուկը» կյանքի իրավունք ստանա։ Դրա գինը ադրբեջանա-թուրքական պրոքսի դառնալն ա՝ որպես ինքնուրույն գործոն գոյությունը դադարելով և հյուիսի ու հարավի համար հետաքրքրությունը կորցնելու պատճառով։ Երկու տարբերակում էլ «խաչմերուկը» չի աշխատելու՝ այն դառնալու ա կա՛մ միայն հյուսիս-հարավ (կոտրած տաշտակը), կա՛մ էլ վերածվելու ա արևելք-արևմուտք «ներթուրքական» միջանցքի (TRIPP-ը, կարծես, հենց էս ֆւնկցիոնալ նշանակությունն ունի)։ Հենց սրան էլ ձգտում են թուրքերը։
Հիմա էս աչքով ինքներդ նայեք ու գնահատեք մեր «փայլուն» ապագան, որը ճոռոմ բառերի հետևում հուսալի թաքնված ա։ Արդյո՞ք սա ՄԵՐ ծրագիրն ա, թե՞ չէ։ Փաստացի, մի անհեռակնար քաղաքական իդեայի հետևից գնալով ու դրան գոյության շանս տալու երազանքով, հրաժարվելով մեր բոլոր իրավունքներից, վերջում մեծ հավանականությամբ հայտնվելու ենք մի օբյեկտի դերում, որի ապագան Իլհամն ու իր ժառանգն են որոշելու։ Եթե Հայաստանի զարգացման բանալին Ադրբեջանի ձեռքում ա, ապա էդ մեքենան երբեք տեղից չի շարժվելու»։

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան