«Ջիգանը կրակոցներ է արձակել իր տանը և 9 ժամ պատանդ պահել սպասարկող անձնակազմին»․ #Mash

Ռեփեր Ջիգանը կրակոցներ է արձակել Մերձմոսկվայում գտնվող իր մասնավոր տանը և 9 ժամ շարունակ պատանդ պահել սպասարկող անձնակազմին ու անվտանգության աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է Mash թելեգրամյան ալիքը։
Ալիքի տեղեկություններով՝ ամեն ինչ տեղի է ունեցել հուլիսի 4-ի գիշերը։ Ջիգանը հյուրասենյակում հավաքել է սպասարկող անձնակազմին։ Նա հայտարարել է, որ իր շուրջը բոլորը թշնամիներ են, ովքեր իբր ցանկանում են սպանել իրեն, և հավաքվածներից պահանջել է խոստովանել իրենց կատարած «հանցագործությունները»։ Ռեփերը անվտանգության աշխատակիցներից մեկին մեղադրել է մանկապղծության մեջ, ստիպել է տղամարդուն «խոստովանել» և մի քանի անգամ կրակել է նրա ուղղությամբ։ Սպասարկող անձնակազմին երգիչը մեղադրել է իր անձնական տվյալները տարածելու մեջ, թույլ է տվել նրանց փախչել, ապա կրակ է բացել։
Նշվում է, որ ռեփերի երեխաները հասցրել էին թաքնվել և զանգահարել մորը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությանը հաջողվել է նրան զինաթափել։ Հաղորդվում է, որ ռեփերն այժմ գտնվում է Իսրայելի վերականգնողական կենտրոններից մեկում։

«Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի»․ Անդրե (տեսանյութ)
174Երեկ, 17:48
«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
51609.10.2026, 00:06
Մահացել է «Օսկարի» դափնեկիր Եվա Մարի Սեյնթը
177507.10.2026, 09:48
«Ես էլ, ամուսինս էլ, երազում ենք դառնալ ծնողներ». Անի Թովմասյան (Շպռոտ)
83602.10.2026, 12:30
Ռիհաննայի տան վրա հարձակվելու մեջ կասկածվողին սպառնում է ցմահ ազատազրկում
303101.10.2026, 15:00
«20 միլիոն դրամը Թաթա Սիմոնյանի անձնական հոնորարը չէ»․ Թաթա Սիմոնյանի թիմ
96729.09.2026, 16:48
«Ջիգանը կրակոցներ է արձակել իր տանը և 9 ժամ պատանդ պահել սպասարկող անձնակազմին»․ #Mash (տեսանյութ)
302723.09.2026, 11:48
Հայաստանը «Մանկական Եվրոտեսիլ»-ում կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը
127423.09.2026, 10:36