ԱՄՆ-ն զգուշացրել է դոլարի մոտալուտ անկման մասին

ԱՄՆ-ն կբախվի աննախադեպ չափերի տնտեսական ճգնաժամի այն բանից հետո, երբ ամերիկյան արժույթը դադարի գերիշխել համաշխարհային շուկայում։ Այս կարծիքը CNN-ի եթերում հայտնել է սյունակագիր Ֆարիդ Զաքարիան։
Նա կարծում է, որ «ուկրաինական ճգնաժամի արդյունքը, որը զուգորդվում է Պեկինի նկատմամբ Վաշինգթոնի ավելի ու ավելի առճակատման մոտեցմամբ», «կատարյալ փոթորիկ» կլինի։ Միաժամանակ, Ռուսաստանն ու Չինաստանը, Զաքարիայի խոսքով, «արագացնում են դիվերսիֆիկացման ուղղությամբ ջանքերը՝ դոլարից հեռանալով»։
Նա նաև նշել է, որ ներկայիս ֆինանսական ճգնաժամի պայմաններում դոլարը թուլանում է, ոչ թե ամրապնդվում, ինչպես նախկինում էր։ Լրագրողն անդրադարձել է ներդրող Ռուչիրա Շարմայի հայտարարությանը՝ «եթե դոլարն իսկապես կորցնում է իր դիրքերը, ապա ամերիկացիները պետք է սկսեն անհանգստանալ, քանի որ Վաշինգթոնը չի պատրաստվում հրաժարվել «աշխարհաքաղաքական վատ սովորություններից՝ աշխարհի ամերիկակենտրոն հայացքից»:
Նա նաև ասել է, որ Սպիտակ տունը սովոր է գերծախսել՝ թքած ունենալով աճող դեֆիցիտի վրա։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի պետական պարտքը վերջին 20 տարվա ընթացքում աճել է գրեթե 5 անգամ, իսկ Դաշնային պահուստային համակարգը բազմիցս անառողջ մանիպուլյացիաների միջոցով փրկել է երկրի տնտեսությունը։
«Այս ամենը թույլատրելի էր, ըստ Զաքարիայի, միայն դոլարի յուրահատուկ կարգավիճակի պատճառով»։
Այնուամենայնիվ, «եթե այն փոխվի, ապա Միացյալ Նահանգները կկանգնի աննախադեպ հաշվեհարդարի առաջ»:

«Արդյունաբերական արտադրանքի առաջարկ չունենք․ սա է պետական խայտառակությունը»․ Կարեն Ադոնց
8902:06
«Ազգային իշխանության անելիքներից մեկը պետք է լինի սոցիալական ցանցերի մուտքերը սահմանափակելը»․ Նաիրի Հոխիկյան
110Երեկ, 17:48
«Ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». Գագիկ Ծառուկյան
140Երեկ, 12:18
«Իսկ տնտեսվարողների կրած միլիարդավոր դոլարների վնասն ո՞վ է փոխհատուցելու»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
«Ոչ մի բան չեն արել, դանակը հասել է ոսկորին, ինչ-որ օգնությունից են խոսում»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17502.07.2026, 17:42
«Սահմանափակում են քաղաքացիների իրավունքները՝ առանց ապացուցված անհրաժեշտության»․ Մհեր Կարագոզյան (տեսանյութ)
24202.07.2026, 02:06
«Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք*քմեջ անելու մաստեր-կլաս». Տիգրան Քոչարյան
26201.07.2026, 23:30
«Ռուսաստանի հետ շանտաժի միջոցով խոսելու փորձերն անընդունելի են». Զախարովա
27401.07.2026, 20:24