Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Իջևանի գինու, կոնյակի գործարանը մեկ միլիարդ դրամ վնասը չի վերականգնել». Ոսկան Սարգսյան

«Իջևանի գինու, կոնյակի գործարանը մեկ միլիարդ դրամ վնասը չի վերականգնել». Ոսկան Սարգսյան
197
Հինգշաբթի, 30 մարտի, 2023 թ., 02:12

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Իջևանի գինու, կոնյակի գործարանը դենդրոպարկի ջրառը վերականգնել է, պատճառած ավելի քան մեկ միլիարդ դրամ վնասը՝ ոչ
Իջևանի դենդրոպարկի երկարամյա տնօրեն Մեխակ Սայադյանը հայտնեց, որ Իջևանի գինու, կոնյակի գործարանը Աղստևի աջ ափին պատ կառուցելով՝ այժմ դենդրոպարկի ջրառը վերագործարկել է։ Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստև գետի հունում, ափին նախկինում կատարված ապօրինի մեծածավալ շինարարության հետևանքով ավելի քան երկու տարի առաջ դենդրոպարկի ջրառը զրկվել էր Աղստևի ինքնահոս ջրից։ Դենդրոպարկի ջրառը վերագործարկելու համար պահանջվեց երկու տարի և յոթ ամիս։ Ըստ Մ․ Սայադյանի՝ այդ երկու տարի, յոթ ամսում դենդրոպարկում չորացան շուրջ 1500 հազվագյուտ, արժեքավոր ծառեր, թփեր և մոտ 24 հազար տնկի։ Այդ մեծ վնասների վերաբերյալ Հայաստանի բնապահպանական կազմակերպությունները լռել են։ Իջևանի դենդրոպարկը հիմնվել է 1960 թ․-ին, այն հիմնվել և զարգացել է Սայադյան ընտանիքի երեք սերունդների կողմից։ Մեխակ Սայադյանն ասում է, որ դենդրոպարկին պատճառված վնասները պետք է հաշվարկվեն, մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ ՀՀ քննչական կոմիտեից լրագրողին հայտնել են, որ Աղստև գետի մաս հանդիսացող ջրային հողն առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության վարձակալությամբ Իջևանի գինու, կոնյակի գործարանին հանձնելու և գործարանի կողմից ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել, նախաքննության ներկա փուլում որևէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ։ Իջևանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության հենապատ կառուցելու համար 2021թ․ մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով։ Գործարանը շարունակել է կառուցապատումը և 2021թ․ հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։ Գրեթե մեկուկես տարվա ընթացքում կատարած քննության արդյունքում ՀՀ քննչական կոմիտեն այդպես էր ոչ մեկին մեղադրանք չի առաջադրել, չի պարզել, թե Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստև գետը հունը, ափը ավերելու, հարյուրավոր մետր երկարությամբ անօրինական մեծ պատ կառուցելու, Իջևանի դենդրոպարկը ջրազրկելու հետևանքով շրջակա միջավայրին, Իջևանի դենդրոպարկին ինչքան վնաս է պատճառվել։ Ավելին, Իջևանի գինու, կոնյակի գործարանը «պարգևատրվել է»՝ վարձակալությամբ դենդրոպարկից ստանալով 5,7 հեկտար տարածք։ 2023թ․ հունվարի 16-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գրասենյակում կայացել է Իջևանի դոնդրոպարկի տարածքի երկրորդ մասի՝ 5,7 հեկտարի վարձակալության տրամադրելու մրցույթ, որում հաղթել է Իջևանի գինու, կոնյակի գործարանը։ 2023թ․ փետրվարի 2-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (այժմ նախկին) Լևոն Գաբրիելյանի և Իջևանի գինու, կոնյակի գործարանի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, 5,7 հա տարածքը, որը դենդրոպարկի մաս է, հատկացվել է գինու, կոնյակի գործարանին՝ հանգստի գոտու վերածելու նպատակով»։

«Իջևանի գինու, կոնյակի գործարանը մեկ միլիարդ դրամ վնասը չի վերականգնել». Ոսկան Սարգսյան
«Իջևանի գինու, կոնյակի գործարանը մեկ միլիարդ դրամ վնասը չի վերականգնել». Ոսկան Սարգսյան
«Իջևանի գինու, կոնյակի գործարանը մեկ միլիարդ դրամ վնասը չի վերականգնել». Ոսկան Սարգսյան
«Իջևանի գինու, կոնյակի գործարանը մեկ միլիարդ դրամ վնասը չի վերականգնել». Ոսկան Սարգսյան
Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան